Հայաստանում 13-16 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsСнегопад в столице (19 января 2021). Еревaн
Снегопад в столице (19 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ Հայաստանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Փետրվարի 18-20-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

© official site of the MES of RAԵղանակի կախատեսում
Հայաստանում 13-16 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Եղանակի կախատեսում

Այսօր Երևանում թաց ձյուն կտեղա։ Կեսօրին ջերմաստիճանը կտատանվի +4-ից +6–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -2։

Ուժեղ քամին Երևանում ծածկեր է պոկել, ավտոմեքենաներ են վնասվել. լուսանկարներ

Լրահոս
0