Սահմանամերձ համայնքների թիվը կավելանա. քննարկվում է ևս 5–6–ի հարցը

© Sputnik / Aram NersesyanЖитель села Неркин Хндзореск Сюникской области возделывает землю
Житель села Неркин Хндзореск Сюникской области возделывает землю - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր համայնքներին սահմանամերձի կարգավիճակ տալն ու բնակիչներին աջակցություն տրամադրելը բյուջեի վրա 200 մլն դրամ է նստելու։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Առաջիկայում 5-6 համայնքներ ևս հնարավոր է` ներառվեն սահմանամերձ համայնքների շարքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Այս պահին ունենք 77 սահմանամերձ համայնք, սակայն կան մի քանի համայնքներ, այդ թվում Վարդենիսի տարածաշրջանում, որոնց` սահմանամերձների շարքում ներառելն այս պահին քննարկվում է»,–ասաց նախարարը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է պատճառը, որ Խնձորեսկն ու Քարահունջը չէին ճանաչվել սահմանամերձ համայնքներ։ Արդյո՞ք մտավախություն կար, որ դրանք նույնպես կարող է Ադրբեջանին հանձնեին, ինչի համար էլ կառավարությունը չէր ուզում ներդրում կատարել այդ համայնքներում։ Ի պատասխան Առաքելյանը նշեց, որ չկա նման բան` Խնձորեսկն ու Քարահունջը հանձնել չեն պատրաստվում։

Жительница села Неркин Ханд в Сюникской области Гюльнара Оромсимян с сыном на фоне своего домика - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են

Ինչ վերաբերում է այս կամ այն համայնքի` սահմանամերձերի շարքում ընդգրկվելու համար նախատեսված չափանիշներին, նախարարը հայտնեց` սովորաբար հաշվարկվում է տվյալ համայնքի բնակելի տնից մինչև Ադրբեջանի տարածք ընկած հեռավորությունը։ Խնձորեսկի և Քարահունջի դեպքում, սակայն, հողատարածքներն են մոտ Ադրբեջանի տարածքին, իսկ բնակելի տները մի փոքր հեռու են։

Քերոբյանի խոսքով` նոր համայնքներին սահմանամերձի կարգավիճակ տալն ու բնակիչներին աջակցություն տրամադրելը բյուջեի վրա 200 մլն դրամ է նստելու։ Իսկ առհասարակ սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության տարեկան ծախսը մինչև 1 մլրդ դրամի է հասնում։

ՀՀ սահմանամերձ գյուղերի ցանկը հաստատվել է. աջակցություն կստանան 77 բնակավայր

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել էր սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։ Ցուցակում բացակայում են Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և այդ փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ էր դարձել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ և Քարահունջ համայնքներն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում։

Վերքին աղ լցնելը չիմացության հետևա՞նք է. Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չեն ճանաչվել

Լրահոս
0