ԱԱԾ-ն խուզարկում է Կարեն Բեքարյանի բնակարանը

© Sputnik / Asatur YesayantsКарен Бекарян
Карен Бекарян  - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խուզարկությունից հետո Բեքարյանն ամենայն հավանականությամբ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվելու։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա կինը` Կարինե Օհանյանը։

Здание Службы Национальной Безопасности Армении - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվո՞ւմ. ԱԱԾ–ի պատասխանը

Օհանյանի խոսքով` ամուսինը նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ տանը մարդիկ կան, որոնց հետ էլ նա ենթադրաբար ԱԱԾ է գնալու։

Այս պահին հայտնի չէ խուզարկության պատճառը։

«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին

Նշենք, որ Բեքարյանը 2015-17թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Նա, սակայն, անկուսակցական է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

«Շատ վտանգավոր սցենար է, մենք լուրջ խնդիրներ կունենանք». Թևանյանը սթափության կոչ է անում

Լրահոս
0