«Այդ օրը դաջվել է հիշողությանս մեջ». Բելլա Քոչարյանը հիշել է 33 տարի առաջ տեղի ունեցածը

© Sputnik / Asatur YesayantsБелла Кочарян в рамках проекта Леди Sputnik
Белла Кочарян в рамках проекта Леди Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոբերտ Քոչարյանի կինն ընդգծել է, որ պատերազմի սարսափը կրկին վերապրել է չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը`Բելլա Քոչարյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել` նշելով, որ փետրվարի 20-ն իր հիշողության մեջ դաջվել է որպես հայի միասնության օր։

«Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։ Շուտով կյանքը բարձր հարկերից տեղափոխվեց նկուղներ։ Պատերազմը հիմնովին ու անդառնալի փոխեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք և վճռական՝ հայի գոյության պայքարում»,–գրել է նա:

Նա ընդգծել է, որ պատերազմի սարսափը կրկին վերապրել է չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։

«Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն և դատարկություն...»,–գրել է տիկին Քոչարյանը։

1988 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով։

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ

Լրահոս
0