00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնաժամի ընթացքում ԵԱՏՄ երկրները չփակեցին շուկաները միմյանց համար․ ի՞նչ սպասել 2021թ․-ին

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Межправительственого совета ЕАЭС (9 октября 2020). Еревaн
Заседание Межправительственого совета ЕАЭС (9 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվել
Թե Եվրասիական տնտեսական միության տնտեսության ո՞ր ճյուղերը կամրապնդվեն առաջին հերթին՝ Sputnik-ի վերլուծական ակնարկում։

Անցած տարին բարդ էր ամբողջ աշխարհի համար, և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները բացառություն չեն։ Նման եզրակացություն կարելի է անել փետրվարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կողմից հրապարակված վերլուծական վերլուծությունից։ Փաստաթղթի համաձայն ՝ միության ՀՆԱ-ն 2020 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 3,3 տոկոս անկում է գրանցել։

Սակայն մյուս կողմից՝ ԵԱՏՄ տնտեսության որոշ ճյուղեր սկսել են վերականգնվել դեռևս անցյալ տարի, օրինակ՝ գյուղատնտեսությունը և շինարարությունը։ Թե ինչով է պայմանավորված համավարակի շրջանում ԵԱՏՄ տնտեսության առանձին հատվածների աճը և ինչ է սպասվում միության երկրներին 2021 թվականին՝ կարդացեք Sputnik–ի վերլուծական ակնարկում։

Պետք չէ մեղքը գցել միայն համավարակի վրա

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ծավալները 2020թ․-ին 2019թ․-ի համեմատ նվազել են գրեթե 3%-ով և կազմել մոտ 1 տրիլիոն դոլար, ասվում է ԵԱՏՀ հաշվետվության մեջ: Սակայն փաստաթղթի հեղինակները նշում են, որ դա կանխատեսելի էր. կորոնավիրուսի շրջանում սահմանափակումների հաստատման, այդ թվում սահմանների փակման և երկրների միջև ավիահաղորդակցության չեղարկման պատճառով նվազել են վառելիքի և նավթի արտադրանքի վաճառքի ծավալները: Իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների համար հումքային ճյուղը արտահանման ոլորտում կարևորագույններից մեկն է։

Մակարյան. «Աշխատանքային միգրացիայի ամենախոցելի կողմերից մեկը հաճախ ստվերային լինելն է» - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում

ԵԱՏՄ ճգնաժամի համար չի կարելի միայն համավարակին մեղադրել, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Դմիտրի Օֆիցերով-Բելսկին։

«Համավարակի ազդեցությունը յուրաքանչյուր երկրի համար տարբեր է եղել․ օրինակ՝ Բելառուսը հրաժարվեց խիստ սահմանափակումներից, իսկ Ղազախստանը լուրջ խնդիրներ ունեցավ կորոնավիրուսի պատճառով և մի քանի անգամ լոքդաուն հայտարարեց»,-ասում է փորձագետը։

Բացի այդ, ԵԱՏՄ-ում եղել են նաև համաճարակի հետ չկապված մի շարք հարակից խնդիրներ. քաղաքական բնույթի բարդություններ առաջացան Ղրղզստանում, Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հարվածեցին Հայաստանի տնտեսությանը։

ԵԱՏՄ–ում քաղաքացիների թոշակը հաշվարկելիս կգումարվի նաև անդամ երկրներում ունեցած ստաժը

Օֆիցերով-Բելսկիի խոսքով՝ դեր է խաղացել նաև ռուբլու, ինչպես նաև մյուս ազգային արժույթների դիրքերի թուլացոււմը, քանի որ միության ներսում երկրների տնտեսությունները կախված են միմյանցից։

Գյուղատնտեսությունն աճում է

Մինչ հումքային ճյուղի ցուցանիշները կանխատեսելի կերպով կրճատվում էին, 2020 թ․-ին ԵԱՏՄ-ում 4 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը: Ընդ որում, ամենամեծ դրական դինամիկան ցույց են տալիս արտադրության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ալյուրը, երշիկեղենը և կաթնամթերքը, այսինքն՝ գյուղատնտեսության հետ ուղղակիորեն կապված արտադրանքը։

Рабочие во Владивостоке - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
ԵԱՏՄ-ում թվային ընդհանուր հարթակ կստեղծվի

ԵԱՏՀ հաշվետվության համաձայն՝ գյուղատնտեսության մասնաբաժնի ուժեղացում նկատվել է ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններում: Միությունում գյուղմթերքի արտադրության միջին աճը նախորդ տարվա համեմատ կազմել Է 2,3 տոկոս։ Գյուղարդյունաբերությունը հատկապես նկատելիորեն ամրապնդվել է Բելառուսում (4,9%) և Ղազախստանում (5,6%):

Ռազմավարական համալիր հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Դմիտրի Պլեխանովը կարծում է` ցուցանիշների բարելավումը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի ճգնաժամն ամենաքիչն ազդել է ագրարային արդյունաբերության վրա:

«Կարանտինային սահմանափակումները մեծամասամբ վերաբերում էին ոչ թե գյուղական, այլ քաղաքային տարածքներին,-պատմել է փորձագետը,-բացի այդ, նախորդ տարվա ընթացքում եղանակային լուրջ բացասական երևույթների բացակայությունը ևս աջակցություն է ապահովել գյուղատնտեսական արտադրության համար։ Բելառուսի տնտեսության համար որոշակի աջակցություն է դարձել արտահանվող արտադրանքը ռուսական շուկայում իրացնելու ուղիները պատրաստ լինելը, ինչի շնորհիվ արտահանումն այնքան էաականորեն չի նվազել, որքան ԵԱՏՄ այլ երկրներում»։

ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար

Ինչպես ավելի վաղ Sputnik-ին տված հարցազրույցում պատմել էր ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, ոչ հումքային հատվածի աճը պայմանավորված է նաև դեպի Չինաստան պարենային ապրանքների մատակարարման ավելացմամբ։ ԵԱՏՀ-ի տվյալներով՝ միության ապրանքաշրջանառության մոտ 20 տոկոսը բաժին է ընկնում ՉԺՀ-ի հետ առևտրին: Այս ցուցանիշը կարևոր է գլոբալ ճգնաժամի պայմաններում, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առևտրի ծավալը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է գրեթե 560 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16,4 տոկոսով:

Ե՞րբ կվերականգնվի ավիացիան

Առևտրի կրճատման հետ կապված՝ ԵԱՏՄ տրանսպորտային ոլորտը նույնպես ճգնաժամի բախվեց։ Այդ կապակցությամբ էապես փոխվեց նաև համաշխարհային բեռնահոսքերի սպասարկման կառուցվածքը, Sputnik գործակալությանը հայտնել Է ԵԱՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության բաժնի պետ Սերգեյ Նեգրեյը։

Помощник председателя Коллегии ЕЭК Ия Малкина на онлайн пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения об итогах состоявшегося в Ереване заседания с участием глав правительств стран ЕАЭС (9 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
ԵԱՏՄ-ում կվերանայվեն մաքսային արտոնությունները

«Վիճակագրական տվյալներից կարելի է եզրակացնել, որ ապրանքաշրջանառությունը միությունում 2020թ․-ին նվազել է ընդամենը 1,6%-ով։ Միաժամանակ «Չինաստան-Եվրոպա-Չինաստան երթուղով կոնտեյներային ապրանքափոխադրման ծավալը 64 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը»,-ասել է նա։

Հիմնական փոփոխությունները վերաբերել են ավիափոխադրումներին, ճշտում է փորձագետը։ Սերգեյ Նեգրեյի խոսքով՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցության փաստացի կանգը ավիաընկերություններին ստիպել է ինքնաթիռների սրահներում ուղևորների փոխարեն բեռներ փոխադրել:

«Այս պահին բեռների փոխադրման համար մարդատար ինքնաթիռների օգտագործումը շուկայի ակտուալ թրենդ է։ Բացի այդ, 2020 թ․-ին համաճարակի դեմ պայքարի շրջանակներում բեռների շտապ առաքման անհրաժեշտություն է առաջացել՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ կոստյումներ, սարքավորումներ և դեղամիջոցներ»,-մանրամասնում է նա:

2021 թ․-ին օդային տրանսպորտով բեռների և ուղևորների փոխադրումների ոլորտում իրավիճակը կանխատեսելը բարդ է, քանի որ ավիացիայի ոլորտում նախաճգնաժամային մակարդակին հնարավոր կլինի հասնել միայն 2-3 տարի հետո, կարծում է Սերգեյ Նեգրեյը: Ինչ վերաբերում է երկաթուղային ճանապարհների ուղևորահոսքին, այս տարի այն, հավանական է, կկազմի 2019 թ․-ի մակարդակի 50 տոկոսը՝ պայանավորված զանգվածային պատվաստումների և համավարակի հետ կապված սահմանափակումների մեղմացմամբ:

ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին

Այս պահին, ԵԱՏՀ տեղեկություններով, երկաթուղային 70 անդրսահմանային ուղևորատար երթուղիներից վերականգնվել են ընդամենը երկուսը՝ «Մինսկ-Մոսկվա-Մինսկ» և «Մոսկվա-Կալինինգրադ-Մոսկվա»։

Ինտեգրումն իմաստ ունի

Ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրների տնտեսություններին վերականգնողական աճ է սպասվում, կարծում է Դմիտրի Պլեխանովը։ Այն տեղի կունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կարանտինային սահմանափակումների աստիճանական վերացման ֆոնին։

Премьер-министр Никол Пашинян во время выступления на выставке цифровых проектов форума Digital Almaty 2021 (5 февраля 2021). Алматы - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

«Համաշխարհային տնտեսության վերականգնումն աջակցություն կցուցաբերի հումքային ապրանքների գներին, ինչը կնպաստի հումքային ռեսուրսներ արտահանող երկրների՝ Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական հեռանկարների բարելավմանը»,-կանխատեսում է վերլուծաբանը։

Բացի հումքային ճյուղից, բարելավումները կվերաբերեն նաև շինարարության ոլորտին, որն արդեն 2020 թ․-ին ավելացել է 0,7 տոկոսով: Այդ ցուցանիշը միության համար ապահովել են Ղազախստանը, որտեղ շարունակել է աշխատել մատչելի բնակարանների կառուցման պետական ծրագիրը, ինչպես նաև Բելառուսը, որտեղ շարունակվել են շինարարական աշխատանքները:

ԵԱՏՄ-ում տնտեսության ավելի արագ վերականգնման համար անհրաժեշտ են մի շարք լրացուցիչ միջոցառումներ, կարծում է Դմիտրի Օֆիցերով-Բելսկին:

«Երկրները պետք է է՛լ ավելի համակարգված տնտեսական ծրագիր ձևակերպեն, ընդհանուր տնտեսական զարգացման նոր ուղիներ գտնեն։ Հարկ է ավելի մեծ ուշադրություն դարձնել թվայնացմանը։ Հիմա այն տեղի է ունենում միայն որոշ հարցերում, իսկ համավարակը ցույց տվեց, որ թվային ծառայությունները պետք է ներդրվեն ամենուրեք»,-կարծում է նա։

Բացի այդ, նրա կարծիքով, միության շրջանակներում ընդհանուր տնտեսական տարածքն օգնել է կանխել փոխադարձ առևտրի ծավալների լուրջ անկումը: ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2019թ․-ի մակարդակի համեմատ նվազել է ընդամենը 12%-ով։

«Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը գրեթե չհարվածեց տնտեսությանը,-նշում է Դմիտրի Օֆիցերով-Բելսկին,–այս առումով ԵԱՏՄ-ն օգնեց ներդաշնակեցնել բոլոր կողմերի խնդիրները։ Սովորաբար ցանկացած ճգնաժամ կապված է հովանավորչության հետ, յուրաքանչյուր պետություն առաջին հերթին իր համար է մտահոգվում։ ԵԱՏՄ երկրները չփակեցին շուկաները միմյանցից համար, այլ շարունակեցին համագործակցել, ուստի անցյալ տարին բոլոր կողմերի համար հաստատեց, որ ինտեգրումն իմաստ ունի»։

Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում

Լրահոս
0