00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցСобытия в Ереване в 1988 году
События в Ереване в 1988 году - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Բաժանորդագրվել
Անցած հարյուրամյակի ավարտից ոչ շատ առաջ արցախյան հարցն իսկապես համախմբեց հայ ժողովրդին։ Ղարաբաղյան շարժման առաջացման ու 1988-ի փետրվարին Երևանում տիրող մթնոլորտի մասին կարդացեք Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։

Ինչի՞ համար էին մարդիկ Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի հրապարակ գնում 1988-ի փետրվարի 20-ից առաջ։ Հաճույքի համար` երեխաները շրջում էին սայլակներով կամ հեծանիվ էին քշում, ծերունիները նարդի ու շախմատ էին խաղում, երիտասարդները հանդիպում էին մեր երկու մեծերի հուշարձանների մոտ և հետո գնում իրենց գործերով։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

1988 թվականի փետրվարի 20-ից հրապարակը ստացավ «Ազատություն» անվանումն ու սկսեց ապրել մի կյանքով, որում գրեթե տեղ չմնաց երեխաների հեծանիվների, ծերերի նարդիների ու սիրահարների ժամադրությունների համար։ 1988 թվականի փետրվարի 20-ին այդ հրապարակում տեղի ունեցավ Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին չարտոնված հանրահավաքը։

Իշխանությունը շփոթված էր․ սեփական աչքերով եմ տեսել։ Մաշտոցի պողոտայի կողմից թատրոնի ծառայողական մուտքի առաջ կանգնած էին Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լևոն Սահակյանը, Հայկական ԽՍՀ ներքին գործերի մինիստրի տեղակալ Կառլոս Ղազարյանը, կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի վարիչ Անատոլի Մկրտչյանը։ Կանգնել ու մտածում էին՝ ինչ անեն։ Ոչ մի լուծում չէին կարողանում գտնել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Իսկ ի՞նչ էր կատարվում հրապարակում։ Ղեկավար այրերից մի քանի քայլ այն կողմ արդեն ոչ թե մարդկանց խումբ էր կանգնած, այլ հազարավոր մարդիկ, որոնք դժգոհում էին Սևանա լճի վիճակից, Մեծամորի ԱԷԿ-ի ու «Նաիրիտ» քիմիական գործարանի բնապահպանական վտանգից ու օդի աղտոտվածությունից։

Թվում էր, թե մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում մաքուր օդի ու առողջ սննդի վերաբերյալ, բայց հանկարծ «Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է» գրությամբ պաստառ հայտնվեց։ Հաջորդ օրվանից նման պաստառների թիվն ավելացավ։ Իշխանությունը դա կարող էր կուլ տալ, բայց հրապարակում հավաքվող մարդկանց թիվը սկսեց ավելի ու ավելի շատանալ։

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցԵրևան, 1988 թվական
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին  - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Երևան, 1988 թվական

80-ականների նոթատետրում մնացած նշումներից. «Փետրվարի 22-ն է։ Արդեն խոսում են հարյուր հազարի մասին։ Բնապահպանության մասին գրեթե չեն խոսում (հրապարակում ավելի շատ մարդ կար միայն 1963-ին, երբ Տիգրան Պետրոսյանը պայքարում էր շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար ու նվաճեց այդ կոչումը)։

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցԵրևան, 1988 թվական
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին  - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Երևան, 1988 թվական

1988-ին ո՞վ էր ոգևորում ու ոգեշնչում մարդկանց։ Նույն նոթատետրից․ «Իգոր Մուրադյան` տնտեսագետ, Սիլվա Կապուտիկյան` բանաստեղծ, Զորի Բալայան` լրագրող։ Հետագայում միացան գիտնական Ռաֆայել Ղազարյանն ու դերասան Սոս Սարգսյանը։ Արժե՞ արդյոք խոսել շարժման առաջնորդների մասնագիտական մակարդակի ու հասարակության շրջանում նրանց բարձր հեղինակության մասին: Պե՞տք է արդյոք մեկնաբանել՝ որքան է դա տարբերվում 2018 թվականի հավաքների առաջնորդների մտավոր բարձունքներից։

© Sputnik / Рубен Мангасарян / Անցնել մեդիապահոցԵրևան, 1988 թվական
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին  - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Երևան, 1988 թվական

Իր խոսքն ասելուց հետո հրապարակը պահանջեց, որ խոսափողի մոտ դուրս գան Հայաստանի, ապա նաև ամբողջ ԽՍՀՄ–ի ղեկավարները։ Նրանք խելոք–խելոք եկան։ Սկզբում Դեմիրճյանը, հետո` նրան փոխարինած Սուրեն Հարությունյանը, իսկ հետո էլ` ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Վլադիմիր Դոլգիխը։ Դեմիրճյանն ազնիվ էր և խոստովանեց` իմ ուժերից վեր է։ Հարությունյանը ելույթ ունեցավ «ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ» ժանրում։ Դոլգիխը սկսեց խոսել Գորբաչովի հորինած «նոր մտածողության» մասին, բայց նրան նույնիսկ չցանկացան լսել։ Սիլվա Կապուտիկյանը ստիպված եղավ միջամտել և խնդրել, որ հարգանք դրսևորեն Մոսկվայից եկած մարդու նկատմամբ։

События в Ереване в 1988 году - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

Երևանյան ցույցերը խաղաղ էին ընթանում, բայց վախեցնող թափ էին հավաքում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի հուշերից․ «Գիտեք` ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնել։ Չի կարելի ասել, որ մենք ենք նրանց ոտքի հանել, ժողովուրդն է մեզ հանել։ Մենք պարզապես ալիքի վրա էինք հայտնվել։ Մարդիկ երեսուն-քառասուն կիլոմետր քայլում–գալիս էին հանրահավաքին մասնակցելու համար, իսկ հրապարակում հավաքվում էին հարյուրհազարավոր մարդիկ, դա անհավանական մի բան է։ Մի անգամ օպերայի թատրոնի մոտ հավաքվածների թիվը մի քանի հարյուր հազարի էր հասել»։

Ցուցարարների խաղաղասիրության ու վարքագծի մասին վկայող ամենաուժեղ փաստարկը․ «Տեսեք, թե որքան մարդ է հավաքվել, բայց ոչ մի ծաղիկ չեն տրորել, ասֆալտի վրա սիգարետի ոչ մի մնացորդ չկա», - ասում էին երևանցիները մայրաքաղաքի հյուրերին։ Սիգարետի հարցում վստահ չեմ, բայց ծաղիկների առումով լրիվ ճիշտ է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Աշոտ Մանուչարյանն ուսուցիչ էր, որը հետագայում դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Նա ասում էր` օպերայի հրապարակը մագնիսական դաշտ էր, որը ձգում էր բոլորին:

«Մթնոլորտն էր գրավում... Երբ ասում եմ, որ իրավիճակը ֆանտաստիկ էր, նկատի ունեմ, որ նման էր այն վիճակին, որն առաջանում է Սուրբ Պետրոսի հրապարակում, երբ Հռոմի պապը քարոզով դիմում է ժողովրդին, այնտեղ հավաքված հավատացյալներին և Հռոմի պապի քարոզից հետո տիրող իրավիճակին: Մեզ մոտ նման մի բան էր։ Մերձավորների հանդեպ սեր։ Համընդհանուր ջերմության մթնոլորտ։ Եթե մեկը վատանում էր, ամբողջ հրապարակը փորձում էր օգնել նրան։ Բժիշկներն անցնում էին մարդկանց միջով, հայտնվում էին ուժեղ տղամարդիկ, որոնք ձեռքերը պատգարակ էին դարձնում։ Ինչ-որ մեկը փոխանցում էր դեղը, մյուսը ջուր էր բերում»։

Белла Кочарян в рамках проекта Леди Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
«Այդ օրը դաջվել է հիշողությանս մեջ». Բելլա Քոչարյանը հիշել է 33 տարի առաջ տեղի ունեցածը

Ջուրը մի առանձին պատմություն է։ Երբ օպերայի հրապարակն արդեն չէր բավականացնում, և ժողովուրդը բնակելի տների բակերում էր հավաքվում, պարաններով շշեր էին իջեցնում պատուհաններից ու պատշգամբներից։

«Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Լապտևի հրահանգը Հայաստանում աշխատող թղթակցին. «Զերծ մնացեք սեփական գնահատականներից ու մեկնաբանություններից։ Նյութերի հանդեպ անկողմնակալ ու ճշգրիտ մոտեցում դրսևորեք, հաշվի առեք հնարավոր հետևանքները: Հանգիստ մնացեք։ Ձեր խնդիրն է փոխանցել մեզ ամեն ինչ, ինչ տեսնում եք։ Մենք հասկանում ենք՝ ձեզ համար ինչ դժվար է, մենք ձեր կողքին ենք»:

«Հաղորդեք այն ամենը, ինչ տեսնում եք»․ սա հիմք դարձավ, որ Մոսկվայի թերթերի լրագրողներին մեղադրեն իրենց երկրի դեմ հետախուզական-քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ։ Մոսկվայի թերթերի ու Կենտրոնական հեռուստատեսության գրեթե բոլոր թղթակիցները հետո սրտաբանական օգնության կարիք ունեցան, բայց դա արդեն մանրուք էր։

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը

Լրահոս
0