Նարեկնե՛ր, եղեք պատրաստ. ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին

© Sputnik / Aram NersesyanНарек Малян присоединился к активистам гражданского неповиновения (8 декабря 2020). Еревaн
Нарек Малян присоединился к активистам гражданского неповиновения (8 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վրդովված գրառում է արել Facebook–ի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»,–գրել է Մելիքյանը Facebook–ի իր էջում։

Քիչ հետո նոր հրապարակումով իրավապաշտպանը տեղեկացրել է, որ ոստիկանները եկել են Նարեկ Սամսոնյանի հետևից։

«Շուտով նա կներկայացնի մանրամասները։ Նարեկնե՛ր, եղեք պատրաս՛տ»,–գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք`երեկ ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ–ն Բեքարյանի տանը և Սաղաթելյանի աշխատասենյակում խուզարկություններ է կատարել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` նրանց մեղադրվում են ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու և թշնամանք ու ատելություն տարածելու մեջ:

Կատարվում են քննչական գործողություններ։ Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել ձերբակալման մասին որոշումները: Նրանք գործընթացը համարում են քաղաքական հետապնդում։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Լրահոս
0