«Չայնիի ոլորաններում» բուք է, Հայաստանում կան փակ ճանապարհներ

© Sputnik / Aram NersesyanСитуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղեկացվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Участница митинга оппозиции на площади Франции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Շուտով արև կլինի. եղանակի տեսություն

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վեդի-Շաղափ-Լուսաշող, Ալագյազ-Արթիկ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Արարատի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհին, Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը,  Սարավան-Զանգեր, Ելփինի հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս
0