Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ

© Photo : Instagram / goar_avetisyanГоар Аветисян
Гоар Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գոհար Ավետիսյանն այցելել է Գեղարքունիքում բնակվող իր տատիկին. նրան նվիրած ծաղկեփունջն անգամ չի օգնել, որպեսզի գործի չդնեն իրեն։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Մոսկվայում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստանում այցելել է իր տատիկին` Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Նա Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է տեղադրել` հայտնելով, որ տատն իրեն «տնական ձու հավաքելու» է ուղարկել։

«Տատիկի համար միևնույն է, որ դու հայտնի դիմահարդար ես։ Նա կրկին ինձ ուղարկեց տնական ձու հավաքելու, ինչպես մանկության տարիներին»,–տեսանյութին կից գրել է Ավետիսյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավետիսյանի տատիկը ժպիտով և ձեռքի լաթով սպիտում թոռանը հավաբուն մտնել ու ձու բերել։

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը Հայաստան է ժամանել երեկ։ Նրա խոսքով՝ Երևանում իրեն հագեցած օրեր են սպասում։ Նշենք, որ դիմահարդարը հանգրվանել է Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում։

«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար

Գոհար Ավետիսյանն արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը։

Լրահոս
0