Լենինգրադի մարզում ձնամաքրման աշխատանքներից դժգոհ տղամարդը կրակել է աշխատողի վրա

© Sputnik / Andranik GhazaryanМолодой человек очищает от снега улицу
Молодой человек очищает от снега улицу - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձնամաքրման աշխատանքներով զբաղվող տղամարդը կրակոցի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՌԴ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Լենինգրադի մարզում ձյան մաքրմամբ զբաղվողի վրա կրակողին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ներքին գործերի վարչությանը։

Снежный апокалипсис 2021 - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
«Առատաձեռն» ձմեռ. Ասիան և Եվրոպան պատվել են ձնով, բայց ամենավատն ԱՄՆ–ի վիճակն է. տեսանյութ

«Խանութի 36-ամյա տերը, որը դժգոհ է մնացել ձնամաքրման աշխատանքներից, ձյունը ծածկել էր ապօրինի տեղադրված գովազդային ցուցանակը, տրավմատիկ ատրճանակից կրակել է մաքրման աշխատանքներով զբաղվող 50-ամյա տղամարդու վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Ռոմանովկա ավանում։

Տուժածը ոտքի վնասվածք է ստացել։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Լրահոս
0