ՀՀ ՊՆ-ն Իրանի դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Вагаршак Арутюнян встретился с ЧП послом Ирана Аббасом Бадахшан Зоури (22 февраля 2021). Еревaн
Министр обороны Вагаршак Арутюнян встретился с ЧП послом Ирана Аббасом Бадахшан Зоури (22 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
ՀՀ ՊՆ-ն Իրանի դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
ՀՀ ՊՆ-ն Իրանի դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Նշենք, որ փետրվարի 18–ին էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:

Լրահոս
0