Արցախցիները նաև կահուք և տեխնիկա են ստանում

© Photo : NKR InfoCenterМинистерство труда, социальных и миграционных вопросов Карабаха осуществляет программу по обеспечению квартир мебелью и бытовой техникой
Министерство  труда, социальных и миграционных вопросов Карабаха осуществляет программу по обеспечению квартир мебелью и бытовой техникой - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:

Президент Карабаха Араик Арутюнян с семьей посетил Святую литургию в монастыре Амараса (21 февраля 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան

«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Երեք տուն արդեն իսկ ամբողջությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում»,–նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության։

© Photo : NKR InfoCenterԱրցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:
Արցախցիները նաև կահուք և տեխնիկա են ստանում - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր` պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ։

Լրահոս
0