Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է

© Photo : Авилов Александр / АГН "Москва"Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва
Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անհայտ անձը տղամարդուց պահանջել է դրամապանակը և չստանալով այն, դանակահարել նրան:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։

Автомобили полиции и скорой помощи на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Դանակահարություն Երևանում. պատճառը sms-հաղորդագրություններն են

Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհայտ անձը տղամարդուց պահանջել է դրամապանակը և չստանալով այն, դանակահարել նրան:

Դեպքից հետո վերջինիս «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել հարազատները:

«Տուժողի մոտ եղել է թափանցող վերք, կատարվել է վիրահատություն: Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` տուժած անձը շտապօգնության վարորդ է:

Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին

Լրահոս
0