«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ

© Sputnik / Aram NersesyanВид на азербайджанский пост с села Неркин Ханд, Сюник
Вид на азербайджанский пост с села Неркин Ханд, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատերազմից հետո Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի կարգավիճակը փոխվել է` կառավարության հրապարակած սահմանամերձ համայնքներում այն ներառված չէ, ռուս սահմանապահներն էլ հեռացել են համայնքից։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Նախկինում սահմանամերձի կարգավիճակ ունեցող Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը պատերազմից հետո ՀՀ կառավարության կազմած սահմանամերձ համայնքների ցուցակում չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը հայտնեց` խոշորացված Տաթև համայնքի երկու գյուղերն էլ` Խոտը և Շինուհայրը, նախկինում ներառվել են սահմանամերձ բնակավայրերի ցանկում, իսկ հիմա միայն Խոտն է սահմանամերձ համարվել։

«Բացթողում է, թե ինչ է` չգիտենք, բայց Խոտն ընդգրկված է սահմանամերձ համայնքների ցանկում, Շինուհայրը` ոչ։ Դեռևս պատճառը չեմ հասկանում: Այստեղ սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել. մտածում եմ` գուցե հետո ներառեն, ո՞վ իմանա, մենք էլ զարմացած ենք»,–ասաց Սիմոնյանը։

Սյունիքի մարզի Ներքին Հանդի բնակիչը պատմում է գյուղում տիրող իրավիճակի մասին - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
«Ո՞ւր են մեր չափագրողները, վերջապես`որտեղով է անցնում սահմանը Ներքին Հանդում». տեսանյութ

Նա հայտնեց, որ շուրջ 2300 բնակչություն ունեցող Շինուհայրն Ադրբեջանից սահմանազատվում է ձորով, և բնակելի հատվածը` բուն գյուղը, 4-5 կիլոմետր է հեռու սահմանից։ Սակայն գյուղը գերակա դիրք ունի ադրբեջանական դիրքերի նկատմամբ` վերևում է գտնվում։ Սիմոնյանը նշեց` պատերազմի հետևանքով թշնամին շատ է մոտեցել իրենց համայնքին։

Նրա խոսքով` համայնքում` Խոտ գյուղի փոքր ջրամբարի մոտ, ռուս սահմանահներ էին տեղակայվել, սակայն օրեր առաջ նրանք էլ են գնացել, և ոչ ոք չգիտի` նորից կգա՞ն, թե ոչ կամ էլ ինչո՞ւ են գնացել։ Նրանց փոխարեն, այդ նույն տարածքում հայկական զինված ուժեր էլ տեղակայված չեն (քանի որ ներկա կարգավորումներով գյուղը սահմանամերձ չի համարվում, սահմանապահների ներկայությունն այնտեղ այլևս պետք չէ– խմբ.)։

«Շինուհայրում սահմանը այդքան էլ մոտ չէ, և բնակչության համար այդքան էլ վտանգավոր չէ հիմա, բայց որ մարդիկ իջնեն իրենց պարտեզները, հանդերը, արդեն մոտիկանալու են։ Չնայած դրան, շուտով գարնանամուտ է ու մարդիկ իջնելու են և այգիներում գործ անելու»,–ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով` Շինուհայրից Ադրբեջանին որևէ տարածք չի անցել և կարծես չի էլ անցնելու։

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից

Որպես սահմանամերձ գյուղ` մինչև այս տեղի բնակիչներն օգտվում էին 50 տոկոս զեղչից՝ կադաստրային վճարումներն անելու համար։

Սիմոնյանը հայտնեց` վաղը համայնք է գալու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, և նրան էլ Շինուհայրի խնդրի և կարգավիճակի մասին տեղյակ է պահելու։ Բացի այդ, համայնքի ղեկավարն ասում է, որ լավ կլիներ` սահմանապահները նորից վերադառնային, քանի որ նրանց ներկայությամբ ավելի անվտանգ են զգում։

Омбудсмен Арман Татоян во время рабочего визита в Сюникскую область (8 января 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ սահմանամերձի կարգավիճակ ստացած համայնքների ցանկը վերանայվում է։ Մի շարք համայնքների հարցով ուսումնասիրություն է գնում` սահմանամերձի կարգավիճակ տալու համար։ Նախարարությունից վստահեցնում են`  Շինուհայրն էլ է այն համայնքների թվում, որոնք ուսումնասիրվում են։

Ի դեպ, ՀՀ կառավարության փետրվարի 12-ի N 184 -Ն որոշման համաձայն` 23 համայնքի 77 բնակավայրեր են համարվել սահմանամերձ (ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Հիշեցնենք, որ կառավարության հրապարակած ցանկից բացակայում էին նաև Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերերը, և այդ փաստը բազմաթիվ դժգոհությունների պատճառ էր դարձել։ Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը գրել էր, որ կառավարությունում գյուղի իրավիճակից տեղյակ չեն և չգիտեն, որ խնձորեսկցին իր սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու հնարավորություն այլևս չունի։

Դրանից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտարարել էր, որ վերոհիշյալ երկու համայնքներն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում։

Լրահոս
0