Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Ադրբեջանն է արգելել

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат
ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат  - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԱԾ-ն Արցախից Հայաստան ապօրինի կերպով զինամթերք փոխադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ հայտարարություն է տարածել - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Ոստիկանը պատերազմի դաշտից զենքեր է բերել ու փորձել իրացնել. ԱԱԾ բացահայտումը

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների՝ 2020-ին նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9094 անձինք:

Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ

Լրահոս
0