ԱԳ նախարարը հուսով է, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժամկետների մասին լրագրողների հարցին ի պատասխան ԱԳ նախարարը կոչ արեց զինվել համբերությամբ` հավելելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատում են ոչ միայն հայաստանյան կառույցներն ու միջգերատեսչական հանձնաժողովը, այլև միջազգային գործընկերները։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Պատանդառությունն աստիճանաբար դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով գերիների վերադարձման հարցին։

Пробитая каска на территории у госпиталя в Мартакерте, разрушенного в результате обстрела. - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԻԵԴ-ի պահանջները. հայ գերուն խոշտանգելով սպանել են

«Ինչպես և ենթադրում էի` գերիների հայրենադարձման արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը` պատանդառությունը, կամաց–կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,– ասաց նա։

Ժամկետների մասին լրագրողների հարցին ի պատասխան ԱԳ նախարարը կոչ արեց զինվել համբերությամբ` հավելելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատում են ոչ միայն հայաստանյան կառույցներն ու միջգերատեսչական հանձնաժողովը, այլև ՀՀ-ի միջազգային գործընկերները։

Գերիների հետ կապված խնդիրների մասին զեկուցվելու է նախագահ Արմեն Սարգսյանին

Լրահոս
0