«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн
Роберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Դատական նիստն այսօր էլ հետաձգվեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության ու նրա բացակայության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Տպավորություն է, թե դատարանն արհեստականորեն ձգձգում է դատավարությունը։ Այսօր «Մարտի 1»-ի գործով դատական նիստում հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը` գնահատելով դատավոր Աննա Դանիբեկյանի գրծողությունները։

Бывший вице-премьер Армен Геворкян у здания Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Արմեն Գևորգյանի պաշտպանը դատին չի ներկայացել. դատարանը չի հավատում նրա պատճառաբանությանը

«Ինչո՞ւ է դատական նիստը ուշ սկսվել։  Այսինքն` դատարանը արհեստականորեն գործողություններ էր կատարում, հետաձգում, որ տպավորություն ստեղծի, թե Էրիկ Ալեքսանյանն անհարգելի չի ներկայացել։ Դատական նիստը նշանակված էր ժամը 13։00-ին, 13։01-ին Էրիկ Ալեքսանյանն ունեցել է աշխատանքային ծանրաբեռնվածություն, ինչի մասին նախորդ դատական նիստում հայտնել է։ Կամ որտեղի՞ց դատարանը գիտեր, որ այն մի դատական նիստը պիտի հետաձգվի։ Իսկ կարո՞ղ է դատարանն արդեն միջոցներ էր ձեռնարկել, որ այն դատական նիստը հետաձգվի ու տպավորություն ստեղծվի, թե Ալեքսանյանը անհարկի չի ներկայացել»,– ասաց  Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ դատարանն այս կերպ արհեստականորեն ձգձգում է դատական նիստերը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ կասկած հայտնեց, որ քննիչն ու դատախազն արհեստականորեն տապալել են վերաքննիչ դատական նիստը` չներկայանալով դրան, ինչի արդյունքում վերաքննիչ նիստը չի կայացել, իսկ Արմեն Գևորգյանի պաշտպանը չի կարողացել մասնակցել առաջին ատյանի նիստին։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ փոխադարձաբար մեղադրեց փաստաբաններին` դատական նիստերը ձգձգելու համար։ Նա հիշեցրեց, որ վերջին դատական նիստերում փաստաբանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել, որոնց հետևանքով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են։

Մարտի 1-ի գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից. ինչու տուժող ոստիկանները դատարան չեն գալիս

Այդուհանդերձ, Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստն այսօր էլ հետաձգվում է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության ու նրա բացակայության արդյունքում։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 2-ին, ժամը 13։00-ին։

Հաշմանդամություն ստացած ոստիկանը Մարտի 1-ի գործով տուժող չհամարվեց

Հիշեցնենք` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը դատարանին միջնորդել էր հետաձգել «Մարտի 1»-ի գործով այսօր նշանակված դատական նիստը` Վերաքննիչ դատարանում զբաղված լինելու հիմնավորմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դատարանում հայտարարեց, որ պարզել են, որ Վերաքննիչ դատական նիստը հետաձգվել է սկսվելուց անմիջապես հետո և կասկած հայտնեց Արմեն Գևորգյանի փաստաբանի բացակայության պատճառի վերաբերյալ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала