Մարտի 1-ից կբարձրացվեն «Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձերը

© Sputnik / Andranik GhazaryanАллея в парке города Берд
Аллея в парке города Берд - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Բաժանորդագրվեք
Անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները, հայտնում է վարչապետի կայքը։

Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառի» շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրդեհված անտառներն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2020
Արցախի որ հատվածում ինչքան անտառածածկ տարածք է հրդեհվել. քարտեզ

Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ և տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու:

Շատ դառն արձանագրում է, բայց բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ. Փաշինյան

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ 2021 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 000 - 70 000 դրամով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала