Առաջարկվող բնակվարձերի չափերը հեռու են բարոյական նորմերից. Արցախի նախագահ

© Sputnik / Karen AvetisyanСтепанакерт 6 октября 2020 года
Степанакерт 6 октября 2020 года - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կիրառելու են նաև պատասխանատվության միջոցներ անբարեխիղճ վարձատուների հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Այսօր բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,–ասել է նախագահը։

Նա հանձնարարել է պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ:

Гражданские объекты Степанакерта после ночного обстрела (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2020
Արցախում կոմունալ բոլոր ծառայությունները բնակչության համար 1 տարի անվճար կլինեն 

Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենքի առջև բոլորի հավասարությանը:

Հիշեցնենք, որ մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ ծառայությունները՝ բնական գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, նաև բջջային և ֆիքսված կապը ու համացանցը։

Բացի այդ, փոխհատուցվում է այն ընտանիքների բնակվարձը, որոնք կորցրել են իրենց տները պատերազմի հետևանքով։

Արցախի խորհրդարանն առաջարկում է Ադրբեջանին անցած տարածքներին տալ «օկուպացվածի» կարգավիճակ

Լրահոս
0