ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին

© Photo : Արշավիր / Посольство США в Армении
Посольство США в Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեսպանությունը բոլոր կողմերին խրախուսում է հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի կոչերին։ Նման հայտարարություն է տարածել դեսպանությունը` անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին։

Оппозиция устанавливает палатки на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ

«Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,–նշված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, դեսպանությունը բոլոր կողմերին կոչ է անում հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0