00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը մատնանշել է երկրի անվտանգությանը սպառնացող թշնամուն․ Վազգեն Մանուկյան

© Sputnik / Karen AvetisyanУчастники митинга на площади Свободы (25 февраля 2021). Еревaн
Участники митинга на площади Свободы (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բաժանորդագրվել
Մանուկյանը կոչ արեց «Իմ քայլի» պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից ու իրենց վրա չվերցնել «այդ սև բիծը»։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ազատության հրապարակում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման բազմամարդ հանրահավաքը։

Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունն արդեն հոգեվարքի մեջ է ու փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ, «բաժանել հատվածների ու տանել բախումների»։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է դրսևորել վճռականություն և զսպվածություն։

Сотрудники полиции во время акции протеста оппозиции перед правительственным зданием (23 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

«Գործն արդեն վերջանում է․ վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին պետք է դեն շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը։ Ինչպես միասին էինք դուրս շպրտելու մեջ, նույնկերպ միասնական պետք է լինենք երկիրը վերակառուցելու, դարձնելու արդար, հզոր Հայաստան»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդն ու բանակը միշտ են միասին եղել, բայց այսօր այդ միասնականությունը պետք է առավել շեշտված լինի։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, երբ նա գլխավոր շտաբի հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»։

Մանուկյանն ընդգծեց՝ բանակն ունի սահմանադրական իրավունք՝ նշելու ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ու ըստ Մանուկյանի՝ բանակը դա արել է ու մատնանշել Նիկոլ Փաշինյանին։ Նա կոչ արեց ուժային մյուս կառույցներին ևս միանալ բանակին և պահպանել ժողովրդի անդորրը։

Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

«Դուրս եկեք այդ ծուղակից, դուրս եկեք խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես սև բիծ։ Մի մարդ, որ ջարդեց մեր երկիրն ու ամեն օր է դա անում»։

Մանուկյանը դիմեց նաև մարզերի բնակիչներին՝ կոչ անելով իրենց մարզերում ևս հանրահավաքներ կազմակերպել, իրենց խոսքն ասել ու թույլ չտալ «խելագարին բախումների տանելու»։

Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից

«Մենք միշտ հաղթել ենք, երբ որ եղել ենք միասնական»,- հիշեցրեց Մանուկյանն ու կրկին միասնության կոչ արեց։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0