«Իմ քայլը» դուրս է գալիս խորհրդարանի շենքից ու միանում վարչապետի կազմակերպած երթին

© Sputnik / Asatur YesayantsЛилит Макунц в здании Парламента (25 февраля 2021). Еревaн
Лилит Макунц в здании Парламента (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչ այդ իշխող խմբակցությունը խորհրդարանում խմբակցության նիստ էր հրավիրել` քննարկելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Փաշինյանի կազմակերպած երթին։ Այս մասին խորհրդարանից տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Секретарь фракции “Процветающая Армения” Арман Абовян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում. ստորագրահավաքը սկսված է

Նրա տեղեկություններով, այս պահին իշխող խմբակցությունը դուրս է գալիս խորհրդարանի շենքից ու որոշում է կայացրել միանալու ՀՀ վարչապետ Փաշինյանի կազմակերպած երթին ու դրան հետևող հանրահավաքին։

Հիշեցնենք, մինչ այդ իշխող խմբակցությունը խորհրդարանում խմբակցության նիստ էր հրավիրել` քննարկելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0