ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

© Sputnik / Asatur YesayantsПролет армянских истребителей в День Независимости (21 сентября 2020). Еревaн
Пролет армянских истребителей в День Независимости (21 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Ռազմական ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին երկնքում` գրավելով քաղաքի տերբեր մասերում հանրահավաքներ անցկացնողների ուշադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի օդային տարածքում ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։ Տեսանյութերից երևում է, որ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներն են թռչում Երևանին օդային տարածքով։ Ռազմական ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին մայրաքաղաքի երկնքում։

Участники митинга на площади Свободы (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բանակը մատնանշել է երկրի անվտանգությանը սպառնացող թշնամուն․ Վազգեն Մանուկյան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կործանիչներն ուսումնական թռիչքներ են անցկացում այսօր։ Հնարավոր չեղավ պարզել` դրանք ՀՀ ԶՈւ, թե ռուսական բանակի կործանիչներն են։

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք էր բերել ՍՈւ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала