00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե Հայաստանի իշխանությունը չխանգարի, ԱՄՆ–ի նախագահը չի շեղվի իր խոստումից. Սարգսյան

© Sputnik / Andranik GhazaryanСурен Саркисян
Сурен Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 170 կոնգրեսականների նախաձեռնությանը, որոնք դիմել են ԱՄՆ–ի պետքարտուղարին և նախագահ Ջո Բայդենին` Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով։
Սարգսյան. «Հուսով եմ, որ եթե ՀՀ իշխանությունը հայ–թուրքական բանակցություններ նախաձեռնի, դա կանի ապրիլի 24-ից հետո»

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` կոնգրեսականների նախաձեռնությունը պայմանավորված է Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներով, այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով, դրանց պարբերական դարձած ոտնահարումներով։ Ըստ նրա` սա հերթական հակաթուրքական դրսևորումն է Միացյալ Նահանգներում և հերթականը՝ Կոնգրեսում։ 

Здание СНБ  - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2021
Թուրքիայից հատուկջոկատայիններ Հայաստան չեն գալու․ ԱԱԾ-ն հերքում է

«Սա օրենսդրական նախաձեռնություն չէ, կոչ է, պահանջ է, խորհուրդ և հորդոր, բայց դրա տակ իրավական որևէ հիմք չկա։ Այդուհանդերձ սա վկայում է այն մասին, որ Կոնգրեսի մի ստվար հատվածն աջակցում է Թուրքիայի դեմ կոշտ դիրքորոշմանը, ինչը պայմանավորված չէ միայն Հայաստանով, այլև Թուրքիային առնչվող գործընթացներով և հանդիսանում է այդ երկրի վրա ճնշում գործադրելու մեխանիզմ։ Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններն արդեն կրում են համատարած բնույթ։ Վարչակազմն ընդունում է, որ Թուրքիան ԱՄՆ–ի դաշնակիցն է, բայց կա նաև ընկալում, որ դաշնակիցը չի դրսևորում այդ կարգավիճակին հարիր կեցվածք»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։   

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի իշխանություններն այս հարցում արդյո՞ք կարող են խանգարել տեղի հայ համայնքին, Սարգսյանը հիշեցրեց, որ օրինակ 2008-09 թվականներին ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման դեռևս թեկնածու լինելու ժամանակ նույնպես խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց հետո շեղվեց խոստումից և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելուց` հիմք ընդունելով հայ–թուրքական բանակցությունները, հայ–թուրքական արձանագրությունները։ 

«Դա նրանք համարեցին լեգիտիմ հիմք, որպեսզի չկատարեն խոստումը` ասելով, որ կողմերը բանակցում են, հետևաբար չենք ցանկանում այդ գործընթացին խանգարել։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը վերսկսի հայ–թուրքական բանակցությունները, ապա ԱՄՆ–ի գործող վարչակազմը կունենա ևս մեկ հիմք, և Բայդենը նույնպես չի կատարի նախընտրական շրջանում հայերին տված խոստումը։ Ես չեմ պնդում, որ բարձր է Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը, բայց շեղող հանգամանքի դեպքում փորձը կզրոյացվի»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

 Զարմանալի է, որ ԱԳՆ–ն դեռ որևէ կերպ չի արձագանքել Թուրքիայի տարօրինակ պահվածքին

Սարգսյանը հույս հայտնեց, որ եթե մեր իշխանությունը նախաձեռնի հայ–թուրքական բանակցություններ, ապա դա կանի ապրիլի 24-ից հետո։ Ըստ նրա`կոնգրեսականների նախորդ նախաձեռնությունը եղել է բացառապես տեղի հայ համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքը, հայերն իրենց կողմից ընտրված օրենսդիրներից ստացել են համապատասխան աջակցություն, մինչդեռ 170 կոնգրեսականներն իրենց վերջին նախաձեռնությամբ չեն ենթարկվել որևէ ազդեցության, այսինքն` ԱՄՆ–ում կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնք նախաձեռնել են տվյալ գործընթացը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ` կոչ անելով ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին` ընդդեմ թուրք–ադրբեջանական ագրեսիայի։  

Տասն օր անց թվով 170 կանգրեսականներ հանդես են եկել նոր նախաձեռնությամբ և դիմել են ԱՄՆ–ի պետքարտողարին ու նախագահ Ջո Բայդենին` Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով։

Լրահոս
0