00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր գործիչը վերահաստատեց նաև Փաշինյանի հանրահավաքից հետո արած իր հայտարարությունը, որտեղ նա ապացույցներ էր պահանջում Փաշինյանից նրա այն հայտարարության մասին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մարուքյանը` հավելելով, որ Փաշինյանն իրեն առաջարկել է քննարկել նախօրեին իր արած առաջարկը, նաև` օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Артак Закарян  - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան

«Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք։ Երբ որ հանդիպենք, քննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները, և ինչ-որ հանգուցալուծում կլինի, դուք կիմանաք»,– ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չցանկացավ կանխատեսումներ անել սպասվող հանդիպման արդյունքների մասին, բայց նշեց, որ եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն անհետաձգելի կարգով։

Ընդդիմադիր գործիչը վերահաստատեց նաև երեկ երեկոյան Փաշինյանի հանրահավաքից հետո արած իր հայտարարությունը, որտեղ նա ապացույցներ էր պահանջում Փաշինյանից նրա այն հայտարարության մասին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը։

«Պատրաստ ենք գործնական քայլեր անել». Մակունցը` Մարուքյանի առաջարկած հուշագրի մասին

«Մեր երկրի ղեկավարը ժողովրդին հրապարակում հավաքում է, մի քանի միլիոն հայություն էլ ուղիղ եթերում նայում է, ու ասում է բան, որ իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն` պետք է Օնիկ Գասպարյանի հեղինակությունը գցել` Սերժ Սարգսյանի հրամանն է կտարել և այլն։ Ես այդ հրամանի մասին ապացույց եմ ուզում»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` մարտի 1-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

Премьер-министр Никол Пашинян во главе шествия после митинга со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը կոմպրոմիսի է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Լրահոս
0