00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը վատառողջ է

© Sputnik / Asatur YesayantsСудья Анна Данибекян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн
Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխվարչապետի պաշտպանը բացատրեց, թե Արմեն Գևորգյանն ինչու ավելի վաղ թեստ չի հանձնել։ Իսկ դատախազները ևս մեկ անգամ վստահեցրին, որ պաշտպանական կողմն անհարկի ձգձգում է դատական նիստերը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը նույնպես հետաձգվեց։

Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել։

«Արմեն Գևորգյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն։ Երեկ նրան թեստավորել են, և այժմ սպասում ենք թեստի պատասխանին։ Հենց այս պատճառով էլ Գևորգյանը ներկա չէ նիստին»,–ասաց Ալեքսանյանը։

Դատավորը հետաքրքրվեց, եթե Գևորգյանի մոտ հիվանդությունը սկսվել է փետրվարի 28-ից, ինչո՞ւ նրան ավելի շուտ չեն թեստավորել։ Ալեքսանյանը պատասխանեց, որ Գևորգյանը երեկ է ջերմություն ունեցել։

Գործով դատախազները, սակայն, իրենց առարկությունը հայտնեցին` ասելով, որ պաշտպանական կողմն անհարկի ձգձգում է դատական նիստերը։

Сотрудники полиции перед зданием суда, где проходит заседание по делу 1 марта (2 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կարճ ժամանակով փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան

Դանիբեկյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստ իրականացնել չեն կարող։ Ուստի այն հետաձգվեց, և հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 9-ին` ժամը 13։00-ին։

Նշենք, որ փետրվարի 23-ին նախատեսված նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպանը բացակայում էին նիստից։

Հիշեցնենք` 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։

«Մարտի 1»-ի դատն անհարկի ձգձգվում է. փաստաբաններն ու դատավորը մեղադրում են միմյանց

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։  Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Լրահոս
0