Արցախի հարավում իրականացված աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունСпасательные отряды госслужбы по ЧС НКР продолжают поисково-спасательные работы на подконтрольных противнику территориях (5 января 2021). Карабах
Спасательные отряды госслужбы по ЧС НКР продолжают поисково-спасательные работы на подконтрольных противнику территориях (5 января 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Բաժանորդագրվեք
Ադրբեջանի վերասհկողության տակ անցած հատվածում որոնման աշխատանքներն իրականացվում են 3 ջոկատով։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Родственники пропавших без вести военнослужащих во время войны в Карабахе у здания посольства России (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
«Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ

Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Հիշեցնենք` 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են մարտի 2-ին։

Մարտի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել։

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала