00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել. ինչպես է հայկական ինքնաթիռը հայտնվել Իրանում

Самолет Boeing 777 - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունը Քաղավիացիայի կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։ Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. «Առևանգված» հայկական Boeing 737 ինքնաթիռի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, և իրականացվում է նախաքննություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն` ներկայացնելով դեպքի մանրամասները։

Նշվում է, որ կոմիտեի իրականացրած քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին:

«Այժմ կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։

Рабочий визит президента РФ В.Путина в Азербайджан (13 июня 2015). Баку, Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

«Թեհրանում ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես անդրադարձել էր Boeing 737 ինքնաթիռի առևանգման լուրերին։

Նա նշել էր, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով «Fly Armenia airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի։ Նա հավելել էր,  որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավակայանում։

Самолет ATR 72 авиакомпании Iran Aseman Airlines в Международном аэропорту Решта, Иран - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2021
Իրանն արգելել է 32 երկրի քաղաքացիների մուտքը. Հայաստանն այդ ցանկում չկա

Ստացվում է այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել էր, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրություններ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

Լրահոս
0