Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн
Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրորդ նախագահը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Ընդ որում, խանգարում է համակարգային մակարդակով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Генерал-майор Тиран Хачатрян. Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել. նա համաձայն չէ ՀՀ նախագահի հրամանագրի հետ

Նա կարծում է, որ վարչապետը «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից։

Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է. իշխանության քայլերը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինեն։

«Նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել։ Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։

Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը`իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։

Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան

Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի` ի վերջո կո՞ղմ է, թե դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Լրահոս
0