Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

© Sputnik / Aram NersesyanБлокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Մարտական գործողությունների ավարտից  ու եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանություններն արգելք մտցրեցին իրենց վերահսկողության տակ անցած շրջաններ այցելելու համար։

Ադրբեջանում Արցախ այցելելը նախկինի պես պատժելի հանցագործություն է համարվում, և խոսքը Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին չէ։  Բաքվում վերջին երեք ամիսների ընթացքում տասնյակ քրեական գործեր են հարուցվել սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք որոշել են չարտոնված այցեր կատարել պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած շրջաններ։ Ակնհայտ է, որ այդ գործերով անցնող անձինք այնտեղ մեկնում էին շահադիտական նպատակով, ինչպես դա սովորաբար լինում է զինված հակամարտություններից հետո։ Sputnik Արմենիայի սյունակագիրը որոշել է ուսումնասիրել իրավիճակը։

Противотанковая мина на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա

Մարտական գործողությունների ավարտից  ու եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանություններն արգելք մտցրեցին իրենց վերահսկողության տակ անցած շրջաններ այցելելու համար։ Պատճառը ականների վրա պայթելու վտանգն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նոյեմբերի 10-ից փետրվարի 9-ը մարտական գործողությունների գոտում ականների վրա 74 մարդ է պայթել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ փետրվարի 9-ից հետո էլ նման դեպքեր եղել են, ապա կարելի է ենթադրել, որ ականների վրա պայթած մարդկանց թիվը մոտենում է 100-ի։  Նրանցից առնվազն ¼-րդը քաղաքացիական անձինք են։ Մեծամասնությունը՝ հենց այդ արգելքը խախտածները։ Սպառնալիքի մասշտաբները գիտակցելով՝ Իլհամ Ալիևը վերջերս հանձնարարեց ուժեղացնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ քաղաքացիական անձանց չարտոնված ուղևորությունները կանխող միջոցները։

Նախագահի կարգադրությամբ ավելացվել է անցակետերի քանակը արդեն նախկին շփման գիծ տանող ճանապարհահատվածներում ։ Ցածրադիր շրջաններում տեղադրվել են նախազգուշական նշաններ, որոնք կոչ են անում հիշել ականների մասին։ Դատախազության պատվերով պատրաստվել է մի քանի տեղեկատվական տեսահոլովակ, որոնցում հստակ ցուցադրվում է, թե ինչ է սպասում նրանց, ովքեր խախտում են առանց հատուկ թույլտվության Ղարաբաղ այցելելու հրահանգը։

Խախտողներին սկսել են ավելի խիստ պատժել։ Միայն մարտի 3-ին Ղարաբաղի չթույլատրված այցելության համար ձերբակալվել և պատասխանատվության է ենթարկվել Զոբուջուղ գյուղի 9 բնակիչ։ Դատելով Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումներից, մինչ այդ արդեն պատասխանատվության էր ենթարկվել 2 մարդ, որոնք մեղադրվում էին «ռազմական ռեժիմի պահանջները խախտելու» և «ոստիկանությանը չենթարկվելու» համար։ Պատիժները տարբեր են՝ 150 մանաթ (88 դոլար) տուգանքից մինչև 10 օր կալանք։

Ի՞նչն է Ադրբեջանի քաղաքացիներին այդքան ձգում դեպի Ղարաբաղ, չնայած բանտում հայտնվելու կամ, որ ավելի վատ է, ականի վրա պայթելու վտանգին։ Ոմանց դրդապատճառը սովորական հետաքրքրասիրությունն է։ Թարթառի շրջանի բնակիչները լրագրողներին պատմել են, որ որոշ տեղացիներ Ղարաբաղ գնում են պարզապես լուսանկարվելու և սոցիալական ցանցերում լուսանկարը տեղադրելու համար։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Կա նաև օրինախախտների մեկ այլ՝ էքստրեմալների տեսակ։ Նրանց դրդապատճառն ադրենալինն է։ Նրանք համար այդպիսի ուղևորությունը մի տեսակ քվեստ է, որի կանոնների համաձայն պետք է հաղթահարել վախը, կարողանալ շրջանցել բոլոր անցակետերն ու հասնել նպատակին։ Մյուս տեսակը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում ծնվածներն են։

Նրանք ուզում են գտնել հայրական տան ավերակներն ու նախնիների գերեզմանները։ Բայց ամբողջ պարադոքսն այն է, որ իշխանությունների արգելքը խախտողներից շատ-շատերին գրավում են ոչ թե Աղդամը, Ֆիզուլին կամ Ջաբրայիլը, այլ հայերի կողմից լքված Թալիշն ու Մատաղիսը՝ հյուսիսում, և Հադրութ բնակավայրն ու հարակից գյուղերը՝ հարավի համանուն շրջանում։ Ակնհայտ է, որ այս դեպքերում այցի նպատակը թալանն է։ Մեր օրերում այդ ճանապարհով կարելի է ստանալ ոչ միայն հեռուստացույցներ ու սառնարաններ (ինչպես 90-ականներին՝ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ), այլև համակարգիչներ։

Դատելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված հրապարակումներից, կողոպուտը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում բավականաչափ զանգվածային երևույթ է։ Հունվարի սկզբին հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և բլոգեր, «Մեյդան TV» ինտերնետ-պարբերականի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը հայտնել էր, որ Մարտունու և Հադրութի շրջանի գյուղերից և Շուշի քաղաքից կազմակերպված կերպով դուրս են բերվում անասուններ, տոննաներով հացահատիկ, գյուղատնտեսական տեխնիկա, քանդված ավտոմեքենաների պահեստամասեր։

Facebook-ի իր էջում լրագրողը գրում է․ «Եթե Ազգային անվտանգության ծառայությունը, Գլխավոր դատախազությունը և զինվորական դատախազությունը չհամագործակցեին գողերի հետ, նրանք հետաքննություն կիրականացնեին և անմիջապես կձերբակալեին այդ մարդկանց: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի զինծառայողներն իրենց կյանքը տվել են, որպեսզի գեներալները, ոստիկանապետերը, քաղաքապետերը թալանեն ու վաճառեն թալանը»։ Համացանցում բազմաթիվ նմանատիպ տեսանյութեր կան։

Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Հետաքրքիր են նաև այդ գրառման տակ Մունթազիրի հայրենակիցների և համախոհների մեկնաբանությունները։

Ահա թե ինչ է գրում Բասատ Թուրխանը․ «Մենք ուզում էինք խանութ մտնել, որպեսզի մի շիշ ջուր ու ծխախոտ վերցնենք, բայց ռազմական ոստիկանությունը թույլ չտվեց։ Մեզ սպառնացին, որ եթե չլքենք այդ վայրը, տրիբունալում կհայտնվենք։ Իսկ հետո մենք տեսանք, որ հենց նրանք էլ մոտ բերեցին բեռնատարը և դատարկեցին խանութը։ Հենց նրանք էլ տանում էին հացահատիկը, ալյուրը և կենդանիներին։ Իսկ ծարավից տանջվող զինվորները ջրազրկվածությունից տերևների վրայից ցողի կաթիլներն էին լպստում․․․»

Ռուսական Նորությունների դաշնային գործակալությունը գրում էր, որ հայկական գյուղերում թալանով էին զբաղվում ոչ միայն զինվորականները, այլև մարտերին մասնակցած վարձկանները՝ թուրքական խմբավորումներից։

Կողոպուտը տարածվում է ոչ միայն մասնավոր սեփականության, այլև մշակութային ժառանգության առարկաների վրա։ Արցախում մի քանի թանգարան է թալանվել։ Եթե Բերձորի և Տիգրանակերտի թանգարանների ցուցանմուշները հասցրել են ժամանակին տարհանել, ապա Շուշիում ամեն ինչ շատ ավելի վատ է։ Այդտեղ 4 պետական և 2 մասնավոր թանգարան էր գործում։ Կարողացել են տարհանել միայն գորգերի թանգարանի ցուցանմուշները։

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է. ՀՀ ԱԳՆ

Արցախում կորցրած ունեցվածքն ընդհանուր առմամբ գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան համապատասխան հայցեր կլինեն։ Իսկ մինչ հայ իրավաբանները համապատասխան նյութեր են հավաքում՝ ռազմաճակատի գծի մյուս կողմում շարունակվում են «քրեական միսիոներների» չթույլատրված այցերը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն