Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայի բախտ. Լիբանանում վիճակը վատ է, բայց մարդիկ երկրից դուրս գալ չեն կարողանում

© Photo : Provided by Shahan GantaharyanШаан Гантаарян
Шаан Гантаарян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի ներքաղաքական զարգացումներին, հասարակական հուզումներին ու հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին։
Գանդահարյան. Լիբանանում անհամաձայնությունների հետևանքով ֆինանսատնտեսական ճգնաժամն ահագնանում է

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանում իրավիճակը սրվել է հիմնականում ֆինանսական աննախադեպ, սուր ճգնաժամի պատճառով, ինչը հասավ բարձրակետին, որովհետև լիբանանյան դրամանիշը կտրուկ, գահավեժ անկում արձանագրեց։ Ըստ նրա`թեև ցուցարարները փակում են ճանապարհները, սակայն դրանք որոշ ժամանակ անց վերաբացվում են իրավապահ մարմինների կողմից։ Բանակը նույնպես ներգրավվել է ճանապարհների ապաշրջափակման աշխատանքներում։

«Հայ համայնքը` որպես միասնական ամբողջություն, չի մասնակցում ցույցերին, սակայն կան շատ քաղաքացիներ, որոնք դժգոհ են և ցասումով փողոց են դուրս եկել` բողոքելու քաղաքական անորոշության, անհամաձայնությունների դեմ, ինչի հետևանքով ֆինանսատնտեսական ճգնաժամն ահագնանում է»,– նշեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի պնդմամբ` խնդիրներն անշուշտ միայն ներլիբանանյան չեն, որովհետև Լիբանանը շարունակում է հեռակառավարվել արտաքին կենտրոնների, տարածաշրջանում ազդեցության գոտիներ ունեցող գլխավոր խաղացողների կողմից, հետևաբար ճգնաժամի հանգուցալուծումը բարդ է, կառավարության հստակ կազմի ձևավորումը նույնպես տեսանելի չէ։

Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2021
Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

«Տեղի հայկական կազմակերպությունների կենսագործունեությունը համավարակի պատճառով արդեն իսկ ենթարկվել էր խիստ սահմանափակումների, ու թեև երկիրը կամաց–կամաց դուրս է գալիս այդ վիճակից, սակայն մահացության ու վարակակիրների թվերը տակավին բարձր են։ Դրան ավելացան ցույցերի պատճառով մարդկանց տեղաշարժի արգելափակումները, ինչը բնականաբար բացասական ազդեց առանց այդ էլ սառեցված ընդհանուր կենսագործունեության վրա։ Սա վերաբերում է ամբողջ Լիբանանին, հետևաբար նաև հայ համայնքի հոգևոր, հասարակական, մշակութային, քաղաքական ու սոցիալական կառույցների գործունեությանը»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։  

Գանդահարյանի տեղեկացմամբ` չնայած ֆինանսատնտեսական սուր ճգնաժամին`լիբանանահայերի շրջանում զանգվածային արտագաղթ չկա, թեև երբ ճգնաժամ է և առկա են տարաբնույթ խնդիրներ, առաջանում է երկիրը լքելու ցանկություն, նկատվում են նման միտումներ, սակայն ներկա պահին անորոշություն է, մարդկանց տեղաշարժը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ։ 

Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության

Նույնիսկ այն մարդիկ, որոնք բանկերում հաշիվներ ունեն, չեն կարողանում շարժել իրենց գումարները, կանխիկացնել կամ փոխանցումներ կատարել։

Бывший премьер-министр Саад аль-Харири выступает в президентском дворце в Баабде (12 октября 2020). Ливан - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2020
Սաադ Հարիրին կրկին կգլխավորի Լիբանանի կառավարությունը

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի խոսքով` Լիբանանի բանկային համակարգը տնտեսության կարևոր հենասյուներից էր, ինչն այսօր չեզոքացվել է, հիմնավորապես խախտվել, և այդ ամենն ազդում է երկիրը լքելու` մարդկանց որոշումների վրա։ Այդուհանդերձ, հայրենիքի հետ կապը կա, «Լիբանանյան ավիաուղիներ» ընկերությունը շաբաթվա կտրվածքով իրականացնում է Բեյրութ–Երևան չվերթերը, սակայն մարդկանց հոսքը զանգվածային չէ։  

Նշենք, որ լիբանանյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` ցուցարարներն այրվող անվադողերով ու աղբամաններով արգելափակել են Բեյրութի ելքերն ու մուտքերը։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև երկրի այլ քաղաքներում։ Բացի այդ, ցուցարարները արգելափակում են տրանսպորտային ուղիները նաև Լիբանանի հարավում։ Քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի պայմանները բարելավելու և պարետային ժամը վերացնելու ուղղությամբ, որը հաստատվել է երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով։

«Մենք պարտավոր ենք մնալ». բեյրութահայերը չեն պատրաստվում լքել ավերակի վերածված իրենց տները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала