00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ է փոխվել Հայաստանում կանանց իրավունքների հարցում վերջին 2,5 տարիներին

© Sputnik / Aram Nersesyan Зара Ованнисян в гостях у радио Sputnik Армения
Зара Ованнисян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Բաժանորդագրվել
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե վերջին 2,5 տարիների ընթացքում ինչ է փոխվել կանանց իրավունքների պաշտպանության առումով։ 
Կանայք ընտանիքում և «տղամարդկանց աշխարհում»` քաղաքականության մեջ. իրավապաշտպանի դիտարկումները

Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ`եթե անդրադառնանք կանանց մասնակցությանը քաղաքական, հանրային տարբեր գործընթացներին, մասնավորապես այն փաստին, որ 2018 թվականին կանայք շատ ակտիվ մասնակցում էին հայտնի իրադարձություններին` փորձելով առաջ տանել իրենց օրակարգը, ապա դա շատ գովելի է։ Ըստ նրա` եթե նայենք, թե որքան կանայք են փորձում ընդգրկվել կուսակցությունների, հասարակական կյանքի տարբեր բնագավառների մեջ, ապա կտեսնենք, որ դրական փոփոխություն կա։ 

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը

«Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված տղամարդկանց աշխարհում քաղաքականության մեջ իսկապես արժանի տեղ գրավելուն, ապա դեռ շոշափելի առաջընթաց գրանցել հնարավոր չէ, որովհետև այն ոլորտներում կամ բնագավառներում, որտեղ կոնկրետ քվոտավորված չէ կանանց մասնակցությունը, (կառավարություն, ՏԻՄ–եր), ապա այդտեղ նույնիսկ հետընթաց ունենք։ Կանանց ներկայացվածությունն այդ հարթակներում շատ ավելի պակաս է, քան նախկինում էր»,– նշեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի կարծիքով` պատճառներից մեկը համայնքների խոշորացումն է, որովհետև կանայք իրենց փոքր համայնքներում ճանաչված են, իսկ խոշորացված համայնքների դեպքում, երբ տղամարդիկ ավելի շատ են ընդգրկված գործընթացներում և ունեն ֆինանսական և այլ ազդեցիկ լծակներ, մրցակցությունը նրանց հետ շատ ավելի դժվար է։

Ըստ նրա` կառավարման ոլորտում այժմ նույն վիճակն է, մինչդեռ նախկին կառավարությունում եղել է նույնիսկ երեք կին նախարար։ 

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

«Եթե նման չափանիշներիով դիտարկենք, ապա մեծ դրական փոփոխություն չկա։ Պետք է իհարկե արձանագրենք նաև, որ կանանց իրավունքների պաշտպանության առումով վերջին 2,5 տարվա ընթացքում կիրառման մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որի շրջանակներում նմանօրինակ բռնության զոհ դարձած անձինք ստացել են պաաշտպանության և աջակցության ավելի լայն հնարավորություններ։ Ընտանեկան բռնության զոհերը հիմնականում կանայք են, երեխաներն ավելի քիչ են բարձրաձայնում այդ մասին, բայցևայնպես, նրանց պաշտպանության առումով նույնպես կա դրական տեղաշարժ»,– նշեց իրավապաշտպանը։

Производство маринадов и варений по арцахским рецептам в селе Дзорахпюр (15 декабря 2020). Котайкская область - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
Սահմանամերձ Բերդի կանանց արտադրած մուրաբան գրավել է Երևանը և պատրաստվում է արտերկիր գնալ

Հովհաննիսյանը գոհունակությամբ ընդգծեց այն հանգամանքը, որ վերջին 2.5 տարվա ընթացքում սկսել են գործել նաև կանանց սոցիալական աջակցության մեխանիզմները։ Ըստ նրա` համավարակի պայմաններում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, երբ հատկապես սոցիալական ծանր իրավիճակում գտնվող ընտանիքներում առաջացել են բռնությանը նպաստող հանգամանքներ։ 

Հովհաննիսյանի գնահատմամբ` պատերազմը նույնպես իր կնիքն է թողել իրավիճակի վրա, բռնությունը պրոյեկտվել է ընտանիքների վրա, այսինքն` պատերազմական գործողություններին մասնակցած տղամարդիկ վերադառնալուց հետո պետության կողմից չունեցան լուրջ աջակցություն, հետևաբար կանայք ստիպված են խնամել նյարդային, հոգեբանական ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող իրենց տղամարդկանց, շատերն էլ կորցրել են ընտանիքի հիմնական կերակրողին, հետևաբար սթրեսային իրավիճակում հայտնված կանանց իրավունքները պաշտպանելու առումով մարտահրավերներ են առաջացել նաև իրավապաշտպանների համար։ 

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Լրահոս
0