181 000 հա արոտավայրերից 124 000–ը չի օգտագործվում. Սանոսյանը խոսել է մարզի խնդիրներից

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян в Гегаркуникской области (19 ноября 2018). Мартуни
И.о. премьер-министра Армении Никол Пашинян в Гегаркуникской области (19 ноября 2018). Мартуни - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոց, բարելավել ճանապարհները:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Գեղարքունիքի մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա-ն: Հիմնական խնդիրն արոտավայրերի անհասանելիությունն է: Այս և մարզի այլ խնդիրների մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
«Գեղարքունիքում ևս ունենք անվտանգային միջավայրի փոփոխություն». Փաշինյանն այցելել է մարզ

Սանոսյանի խոսքով` մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին:

Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերն արդյունավետ իրականացվում են, նախորդ տարի համայնքները համալրվել են 60-ից ավելի տեխնիկական միջոցներով: Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով:

Վարչապետը կարևորել է բարձրարժեք գյուղատնտեսությունը խթանող ծրագրերի իրականացումը, ենթակառուցվածքների զարգացումը` արոտավայրերի ճանապարհները հասանելի դարձնելու, խմոցիների ապահովման համար:

Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոցի, բարելավել ճանապարհները:

Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը

Զեկուցվել է նաև, որ Գեղարքունիքում առկա 81 հազար հա վարելահողերից օգտագործվում է կեսը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության զարգացման, արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը, որոնք կնպաստեն վարելահողերի օգտագործման ծավալների ավելացմանը:

Село Чакатен в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից

Մարզում 98 հա կաթիլային ոռոգմամբ այգիներ են հիմնվել, ինտենսիվ այգիների ծավալը գնալով ավելանում է:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին` Գնել Սանոսյանը նշել է, որ ընթացիկ տարում մեկնարկելու է Մեծ Մասրիկի ենթակայանի կառուցման շինարարությունը, նոր ծրագրերի միջոցով խթանվում է նաև արևային էներգետիկայի զարգացումը:

Մարզպետը տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում դեռևս շարունակում են մնալ 1700 արցախցիներ. մարզպետարանը վերջիններիս կարիքները պահում է ուշադրության կենտրոնում, ապահովում է կենցաղային անհրաժեշտ պայմաններով, երեխաները հաճախում են մարզի ուսումնական հաստատություններ:

Գեղարքունիքում անհանգիստ են. կենդանիները կարող են անցնել Ադրբեջանի կողմ

Անդրադառնալով անվտանգային միջավայրին` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է, իսկ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը:

Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո:

Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը

Լրահոս
0