«Գեղարքունիքում ևս ունենք անվտանգային միջավայրի փոփոխություն». Փաշինյանն այցելել է մարզ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի այցի շրջանակում քննարկվել են մարզի սոցիալ–տնտեսական, անվտանգային հարցեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվել է նորակառույց դպրոց մտնելով։ Մարզպետարանում կայացած հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է Facebook-ի իր էջում։

Նրա գնահատմամբ`Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է։ Փաշինյանը նշում է, որ պետք է այս տրամադրությունը փոխանցվի նաև այլ մարզերի, Հայաստանը նորովի կառուցելու իրենց տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի:

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Փաշինյանն օգտվում է ընդդիմադիրների անվճռականությունից և մասնատվածությունից. Արեշև

«Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։ Պետք է խրախուսենք նաև մասնավորին կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու։  Սրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու անվտանգային միջավայրը։ Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել, դրա համար կքննարկենք, թե այս նոր իրավիճակում ինչպես ենք ապահովելու մարդկանց անվտանգությունը, ինչպես ենք նրանց մտահոգությունները փարատելու»,–ասաց Փաշինյանը։

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել անվտանգության միջավայրին և առկա խնդիրների լուծմանը։

Լրահոս
0