Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է. քննարկում` վարչապետի մոտ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян провел консультации в правительстве с участием губернаторов регионов (26 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян провел консультации в правительстве с участием губернаторов регионов (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ: Տեղեկությունը հրապարակվել է  ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Город Дилижан  - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը: Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ:

«Խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:

Լրահոս
0