Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվեք
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմության վերջին գործողություններին, մասնավորապես ԱԺ ծառայողական մուտքն արգելափակելուն և Դեմիրճյան փողոցում վրաններ տեղադրելուն։
Հակոբյան. «ԳՇ պետի հարցով Սահմանադրական դատարան չդիմելով` ՀՀ նախագահը նպաստեց իրավիճակի սրմանը»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` դա ուղղակի ՀՀ նախագահի կողմից ՍԴ չդիմելու պատասխան քայլն է, քանզի ակնհայտ է, որ եթե Արմեն Սարգսյանը չի դիմում ՍԴ, ապա այդ կերպ մասնակցում է իրավիճակի սրմանը։ Այդ քայլն ըստ էության դրդում է ընդդիմությանն ավելի ակտիվ գործողությունների, որոնցից մեկն էլ Դեմիրճյան փողոցի փակումն է, ԱԺ ծառայողական մուտքի արգելափակումը։ Քաղտեխնոլոգի պնդմամբ` այդքան կարևոր չէ մուտքը փակելը, որքան այդ փողոցում տեղավորվելը և ցույց տալը, որ ընդդիմությունն է երկրում քաղաքական օրակարգ ձևավորում` ստիպելով իշխանությանը հաշվի նստել իր որոշումների հետ։

Начальник генштаба ВС РА Артак Давтян посетил воинские части на юго-востоке страны (14 мая 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար

«Բացի դրանից, ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ բանակի դիրքորոշումը գոնե այս պահի դրությամբ զսպաշապիկ է նաև այլ ուժային կառույցների համար։ Եթե չլիներ բանակի դիրքորոշումը, ապա ոստիկանությունն արդեն իսկ կվարվեր այն մեթոդներով, որոնցով վարվում էր մինչև ԳՇ հայտարարությունը` մինչև փետրվարի 25-ը, երբ որդեգրել էին բավականին կոշտ վարվելակերպ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` իրավիճակի հետագա հանգուցալուծումը նույնպես կախված կլինի բանակի դիրքորոշումից, որը բավականին լուրջ ազդեցություն ունի ընդդիմության մարտավարության ընտրության հարցում։ Ըստ նրա` անկախ այն հանգամանքից, թե կփակվեն կամ չեն փակվի Ազգային ժողովի բոլոր մուտքերը, պրագմատիկ առումով դա որևէ լուրջ նշանակություն չունի, որովհետև ներկա խորհրդարանի արդյունավետությունը ոչ թե զրոյական է, այլ բացասական, բացարձակապես ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին։ Այդ տեսակետից, ըստ քաղտեխնոլոգի, երկիրը նույնիսկ կշահի, եթե այս Ազգային ժողովն ակտիվություն չդրսևորի։ Սակայն մյուս կողմից եթե ոստիկանությունը հրաման ստանա, ապա պետք է որոշում կայացնի կամ հավատարիմ մնալ իշխանությանը կամ գնալ երկրորդ ճանապարհով, երբ իշխանությունը կսկսի բանակցել ընդդիմության հետ։

Նախագահը դիմել է ՍԴ` օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ընդդիմությունն իր վերոնշյալ քայլով փորձում է նոր իրավիճակ ստեղծել և հնարավոր բանակցային գործընթացի համար նոր ռեսուրսներ ստեղծել` ցույց տալով իր վճռականությունը, իր ուժային գործոնը։     

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում անընդմեջ բողոքի ակցիա իրականացնող Հայրենիքի փրկության շարժման մասնակիցներն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մարտի 9–ից փակել են նաև Դեմիրճյան փողոցի` ԱԺ ծառայողական մուտքը` վրաններ խփելով այնտեղ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала