ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМинистерство иностранных дел России
Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ կարծիքներ են փոխանակել Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վլադիմիր Տիտովը և ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սեդերը այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

«Կողմերը մտքեր են փոխանակել Անդրկովկասի տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև ռուս-շվեդական երկկողմ հարաբերություններին վերաբերող  արդիական հարցեր:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Լրահոս
0