00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալերի Մելնիկովն առաջադրվել է WPP մրցանակի՝ Արցախից հուզիչ ֆոտոռեպորտաժի համար

© Sputnik / Валерий МельниковԱրցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի փողոցներից մեկում
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի փողոցներից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Վալերի Մելնիկովի ֆոտոաշխատանքները եղել են մի շարք միջազգային և ռուսական լուսանկարչական մրցույթների short-list-երում և բազմաթիվ մրցանակներ են շահել։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարների շարքը` Արցախում 2020թ․ սեպտեմբերից նոյեմբեր ամիսների զինված հակամարտության մասին, ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի լուսանկարչական մրցանակի՝ World Press Photo-ի թեկնածուների ցուցակում։

Մելնիկովի շարքը նշված է միաժամանակ մի քանի անվանակարգերում․ «Գլխավոր լուրեր/շարքեր» (General News/Stories), «Տարվա ֆոտոպատմություն» (World Press Photo Story) և «Տարվա լուսանկար» (World Press Photo of the Year)։ Վերջին կատեգորիայի համար ընտրվել է «Կորսված դրախտ» շարքի «Լքելով Լեռնային Ղարաբաղի տունը» լուսանկարը։

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՄարտակերտ, 15 դեկտեմբերի, 2020թ.
Վալերի Մելնիկովն առաջադրվել է WPP մրցանակի՝ Արցախից հուզիչ ֆոտոռեպորտաժի համար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Մարտակերտ, 15 դեկտեմբերի, 2020թ.

Վալերի Մելնիկովն արդեն երրորդ անգամն է World Press Photo-ի մրցանակակիր դառնում։ 2017թ․-ին նրա «Ուկրաինայի սև օրերը» ֆոտոշարքը՝ Դոնբասում ողբերգական իրադարձությունների մասին (2014թ․-ի ամռանը), «ոսկի» էր շահել «Երկարաժամկետ նախագծեր» (Long Term Projects) անվանակարգում։ Ուկրաինական հակամարտության մասին նրա վավերագրական եռագրության երկրորդ մասը՝ «Ընդհատակում»( Underground), որը պատմում է Դոնբասի խաղաղ բնակիչների (իր՝ հեղինակի բնորոշմամբ՝ «պատերազմի ստվերում ապրող մարդկանց») մասին, միավորել էր լուսանկարներ, տեսանյութեր և ձայնագրություններ և 2018թ․-ին «արծաթ» էր շահել «Թվային պատմություն/կարճ ձևաչափ» (Digital Storytelling/Short Form) անվանակարգում։

© Sputnik / Валерий МельниковՈւղտասար, 14 հոկտեմբերի, 2020թ.
Վալերի Մելնիկովն առաջադրվել է WPP մրցանակի՝ Արցախից հուզիչ ֆոտոռեպորտաժի համար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Ուղտասար, 14 հոկտեմբերի, 2020թ.

Վալերի Մելնիկովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամատությունը նրա համար նմանատիպ իրավիճակում աշխատելու առաջին փորձը չէ։ «Դրանից առաջ ես հինգ տարի շարունակ վավերագրում էի Դոնբասում զինված հակամարտության հետևանքները։

Взгляд - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2020
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նմանատիպ պատերազմները շատ ընդհանուր բան ունեն, չնայած տարբերություններն էլ շատ են։ Բոլոր դեպքերում մենք տեսնում ենք հակամարտող ուժերի զինված բախումն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Երբ 2020թ․-ին ես եկա Լեռնային Ղարաբաղ, շատ տեսա այնպիսի բաներ, որոնց արդեն բախվել էի. փախստականների շարասյուններ, որոնք լքում են հարազատ վայրերը, տեղի բնակիչներ, որոնք ռմբակոծությունների ժամանակ թաքնվում են նկուղներում, քանդված և լքված քաղաքներ ու գյուղեր։ Այդ պատճառով ես որոշեցի իսկույն ևեթ շարունակել Ղարաբաղի իրավիճակի լուսաբանումը նույն սկզբունքով, ինչ Դոնբասում, այսինքն՝ ցույց տալ զինված հակամարտության հումանիտար հետևանքները։ Դրանից առաջ ես երբեք չէի եղել Լեռնային Ղարաբաղում, և երբ եկա, անմիջապես ուշադրությունս գրավեց տեղի բնակիչների՝ ազգությամբ հայերի անսովոր հյուրընկալությունը, բացսրտությունը և յուրահատուկ հավատամքը, որով բառացիորեն հագեցած է օդը։

Լելե Թեփեից քիչ այս կողմ. զինվորների կյանքն Արցախում. Sputnik-ի բացառիկ ֆոտոշարքը

Իմ աշխատանքի արդյունքը դարձավ «Կորսված դրախտը», որը պատմում է մի կողմից այդ հումանիտար հակամարտության հետևանքների մասին և այն, իհարկե, վավերագրական նախագիծ է առաջին հերթին, բայց մյուս կողմից՝ այնտեղ արտացոլվել են թե՛ աստվածաշնչյան առասպելը, թե՛ տարածաշրջանում կոնկրետ իրավիճակը, թե՛ տեղի ունեցածի` իմ անձնական ընկալումը»։

© Sputnik / Валерий МельниковԲերձոր, 28 նոյեմբերի, 2020թ.
Վալերի Մելնիկովն առաջադրվել է WPP մրցանակի՝ Արցախից հուզիչ ֆոտոռեպորտաժի համար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բերձոր, 28 նոյեմբերի, 2020թ.

Մելնիկովը նշել է նաև, որ նրա, ինչպես և ցանկացած լուսանկարչի համար, խիստ կարևոր է լինել World Press Photo-ի՝ ֆոտոլրագրողների համար ամենահայտնի և հեղինակավոր մրցանակի թեկնածուների շարքում։

«Իհարկե, շատ պատվաբեր է, երբ քեզ նկատում է World Press Photo-ի ժյուրին, բայց միաժամանակ շատ կարևոր է, որ այդ մրցույթի շնորհիվ իմ աշխատանքը կկարողանան տեսնել մարդիկ ամբողջ աշխարհում»,-ընդգծել է նա։

World Press Photo-ն ֆոտոլրագրության ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր ամենամյա մրցանակն է։ Այն լուսանկարչության աշխարհում համեմատում են «Օսկարի» հետ։ 2021թ․-ի մրցույթին ներկայացվել է 4315 լուսանկարչի 74 470 լուսանկար՝ 130 երկրից։ WPP մրցանակաբաշխության կազմկոմիտեն մրցանակի թեկնածուների մրցանակային տեղերը կհայտարարի ապրիլի 15-ին, որը տեղի կունենա առցանց ձևաչափով։

© Sputnik / Валерий МельниковՇուշի, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի. 11 հոկտեմբերի, 2020թ.
Վալերի Մելնիկովն առաջադրվել է WPP մրցանակի՝ Արցախից հուզիչ ֆոտոռեպորտաժի համար - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Շուշի, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի. 11 հոկտեմբերի, 2020թ.

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Վալերի Մելնիկովը ժամանակակից Ռուսաստանի ամենաշատ մրցանակներ ստացած ֆոտոլրագրողներից մեկն է, որը նկարահանում է ամենատարբեր ձևաչափերում և ժանրերում։ Նրա ֆոտոաշխատանքները եղել են մի շարք միջազգային և ռուսական լուսանկարչական մրցույթների short-list-ներում և բազմաթիվ մրցանակներ են շահել, այդ թվում՝ World Press Photo 2017 & 2018, Magnum Photography Awards-2016, Pictures of the Year International 2016 & 2020, Intarget Photolux Awards-2019, Budapest International Foto Awards (BIFA)-2019, Life Framer 2017, Sony WAP 2015, Days Japan International Photo Journalism Award 2015, China International Press Photo Contest 2013, 2014, 2015, 2016, Bourse du Talent 2016, Vilnius Photo Circle 2015, KOLGA TBILISI PHOTO 2015, Professional Photographer of the Year 2014, «Золотой глаз России — 2017», «Серебряная камера — 2013» և այլն։

Լրահոս
0