Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին

© PhotoНачальник Генштаба ВС РА Оник Гаспарян посетил передовую (24 сентября 2020). Армения
Начальник Генштаба ВС РА Оник Гаспарян посетил передовую (24 сентября 2020). Армения - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առկա իրավիճակի հանգուցալուծումը բարձրաստիճան զինվորականները համարում են ՀՀ վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, որը նշված է ԳՇ պետի ուղերձում։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին ու հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,– ասված է հայտարարության մեջ։

Առկա իրավիճակի հանգուցալուծումը բարձրաստիճան զինվորականները համարում են  ՀՀ վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, որը նշված է Օնիկ Գասպարյանի ուղերձում։

«Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք»,– շեշտել են ԶՈւ ղեկավար զինվորականները։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր հայտարարել է, որ դիմել է ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարչապետի հայտարարությունը` իրեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված համարելու մասին։

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,–ասված է նրա հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Начальник Генштаба ВС РА Оник Гаспарян на встрече с военным атташе при посольстве Болгарии в Армении (20 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Օնիկ Գասպարյանի մասին տեղեկությունը կեղծիք է և մանիպուլյացիա. ԳՇ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս
0