Վահան Բադասյանն Արցախում պաշտոն ստացավ

CC BY-SA 3.0 / Hayk Khanumyan / Vahan Badasyan, MP, Nagorno-Karabakh RepublicВаган Бадасян
Ваган Бадасян - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոտ մեկ ամիս առաջ կալանքից ազատված Բադասյանը զբաղվելու է Արցախի անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը նոր պաշտոն է ստացել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

Акция протеста на проспекте Баграмяна (6 марта 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «վերանա և հեռանա»։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։

Նույն օրը նա բերման էր ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել: Իսկ հունվարի 29-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց։

Օրեր անց ՀՀ գլխավոր դատախազը որոշում կայացրեց փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը․ կալանավորումը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Վահան Բադասյանն ազատվել է կալանքից

Լրահոս
0