00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բժիշկը ծաղիկ ու կոնֆետ չի խմում»․ ինչպես է հայ բժիշկների հումորն օգնում գոյատևել

© Sputnik / Aram NersesyanИнфекционист Агаси Махтесян в медцентре Арташат
Инфекционист Агаси Махтесян в медцентре Арташат - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դեռևս անհանգստություն է առաջացնում։ Արդեն խոսում են այդ վտանգավոր վարակի երրորդ ալիքի մասին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը, որը բախվել է վարակին, պատմում է, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել։

Երկրորդ օրն է, ինչ նստած փուչիկ եմ փչում։ Երեկ քսան հատ փչեցի, այսօր՝ գրեթե երեսուն։ Ու չէ, անիմաստ բանով չեմ զբաղվում։ Ոչ էլ խելագարվել եմ։ Բժիշկն է նշանակել։

Բժիշկների հետ միշտ եմ ընկերություն արել։ Սկզբում ապագա բժիշկներն էին, հետո՝ երիտասարդ բժիշկներ, իսկ տարիներ անց՝ հայտնի բժիշկներ։

Руководитель клинических работ медцентра Арташат Лилит Мусеян и инфекционист Агаси Махтесян - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2020
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Նրանք և՛ լայն մտահորիզոն ունեն, և՛ ինտելեկտ, իսկ առանձնահատուկ բժշկական հումորի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կարելի է ժամերով կատակներ փոխանակել։ Ճիշտ է, նրանց կատակները տարբեր են լինում։ Մի բան է, երբ նրանց հետ հավասարը հավասարի պես ես շփվում, բոլորովին այլ բան, երբ բուժառուի կարգավիճակում ես։ Եթե համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներին նայելով շարունակում են կատակել, նշանակում է՝ քեզ սարսափելի ոչինչ չի սպառնում։

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

Հիշում եմ` պետք է հեռացնեին զոքանչիս ոտքի թրոմբը։ Պայմանավորվեցի դասարանցուս հետ, որը հենց այդ թեմայով դոկտորական էր պաշտպանել Մոսկվայում։ Եվ ահա նա վիրահատարան է քայլում մարտական վիրաբուժական հանդերձանքով, իսկ հետևից բուժքույրն է գնում, ձեռքերում` ինչ-որ ահավոր առարկա՝ ոչ այն է ուրագ, ոչ այն է՝ փայտահատի կացին։ Մտածելն իսկ սարսափելի է, թե մարդկանց ինչն են կտրում այդ գործիքով։ Կնոջս ծնկները, իհարկե, ծալվեցին։ Ինձ հետ հավասարվելով` բժիշկը դավադիր տոնով հարցրեց․

-Հը՞, ո՞նց ենք վիրահատում՝ լավ, թե՞ ինչպես քեզ է պետք։

-Այսի՞նքն։

-Այսինքն՝ մորդ հո չեմ վիրահատում, զոքանչիդ եմ վիրահատում։ Եթե քեզ զզվեցրել է, պատրաստ եմ հարցը լուծել աշխատանքային կարգով։

-Լավ վիրահատիր։

-Ես առաջարկեցի, դու հրաժարվեցիր։ Ասյա՛, գործիքը փոխիր։

Բուժքույրը ինչ-որ տեղ վազեց ու վերադարձավ մի քանի պստլիկ նշտարով։

Հաջորդ անգամ բժշկական հումորի բախվեցի, երբ պետք էր իմաստության ատամս հեռացնել, որն այդպես էլ չէր «ծակել» լինդը, այլ աճել էր այտիս մեջ և լրջորեն խանգարում էր ինձ։

Капельницы во время операции - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2020
5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո

Այցելում եմ հայտնի դիմածնոտային վիրաբույժին (դպրոցական ընկերներից է), որի կաբինետի մոտ հայտնի մարդկանց հերթ է։

Անբռնազբոս փռված է բազկաթոռին, գլխավերևում, որտեղ պաշտոնյաների դեպքում երկրի ղեկավարի դիմանկարն է լինում, ցուցանակ է. «Բժիշկը ծաղիկներ ու կոնֆետներ չի խմում»։ Բժշկի խալաթն արձակված է, և երևում է շապիկը՝ ալկոհոլի շշերի նկարներով` վիսկի, ռոմ, կոնյակ։

-Սա ի՞նչ բան է,-առաջինն եմ հարձակման անցնում։ Դու հայտնի բժիշկ ես, հումանիստ և լուսավորիչ։ Ի՞նչ կմտածեն պացիենտները քո մասին։

-Ախր, դու ինձ գիտես։ Երդվում եմ, ամեն առավոտ լրիվ սպիտակ շապիկ եմ հագնում։ Կեսօրին այս շշերը սկսում են երևալ։ Դա հոգեվիճակ է։

Սկզբում հրաժարվում է հեռացնել ատամս․

-Տես, Կոշչեյի կյանքը ձվի մեջ էր, իսկ քեզ մոտ գուցե ամբողջ իմաստությունն ու ինտելեկտն է այդ ատամի մեջ։ Իսկ եթե դրա հետ քո բոլոր գիտելիքները հեռացնե՞մ։ Հենց վաղը պաշտոնդ գլխավոր խմբագրից կիջեցնեն սրբագրիչի։

Ի վերջո հեռացնում է։

Երեկոյան զանգում է։

-Ինչ-որ անհանգիստ եմ, ուզում եմ համոզվել, որ հզոր ինտելեկտդ տեղում է։ Եթե երեք հարցի ճիշտ պատասխանես, ուրեմն էժան ենք պրծել։

Ու հարցնում է․

-Վրաստանի մայրաքաղաքը՞։ Ո՞ւր է թափվում Վոլգա գետը։ Ո՞վ է գրել «Պատերազմ և խաղաղությունը»:

Մտածում էի, որ ամբողջ կյանքում եմ բժիշկների հետ այսպիսի կատակներով շփվելու, մինչև մեկ ամիս առաջ ոտքս չդրեցի COVID-19 կոչվող ականին։ Անգամ թեստի դրական պատասխանը ստանալուց հետո սկզբում չէի հավատում։ Ամեն ինչս տեղն է, ի՞նչ անենք՝ ջերմություն ունեմ, մարմինս ջարդվում է։ Դե, մեկ էլ հոտառությունն է կորել, համային զգայարաններս չեն աշխատում։ Մոտ հինգ օր հետո ամեն ինչ վերականգնվեց։ Թվում էր՝ վերջ։ Ցտեսություն, անդուր վարակ։ Ավաղ, պարզվեց, որ դա ընդամենը փորձ է՝ գլխավոր ճակատամարտից առաջ։

Ինձ բուժող բժիշկը երիտասարդ էր, չնայած հումորի զգացումը ավագ սերնդի հումորից վատը չէր։

-Պետք է անհապաղ նոսրացնել արյունը, կորոնավիրուսի դեպքում դա խիստ կարևոր է։ Ավելի շատ հեղուկ է պետք, անընդհատ թեյ խմեք։

-Թեյը օղի չէ, շատ չես խմի։

-Պետք է, օրական գոնե 12 բաժակ։

-Ես հո Միջին Ասիայի բնակիչ չեմ, այդքան չեմ կարող։ Դա իմ մեկ ամսվա ցուցանիշն է։

-Ուրեմն սրսկելու ենք։

Շեմին հայտնվում է բուժքույրը՝ ներարկիչը ձեռքին։ Ներարկիչը, թվում է, նորմալ է, բայց ասեղը կասկածելիորեն երկար է։

-Որտե՞ղ եք պատրաստվում սրսկել։

-Փորից, տեխնոլոգիան է այդպիսին։

-Իսկ եթե հանկարծ լյարդը ծակե՞ք։

-Նախ` ես ձեր լյարդը շոշափել եմ և կարող եմ ասել, որ դուք ձեր լյարդի մասին վաղուց չեք մտածում և անգթորեն շահագործում եք։ Եվ երկրորդ` եթե մի բան լինի, լյարդը ինքն իրեն վերականգվող օրգան է։

-Կատակում եք, հա՞։

-Բայց դուք սկսեցիք, չէ՞։

Ինչ-որ պահի կատակներն ավարտվեցին։ Ինձ միայն թվում էր, թե հիվանդությունը նահանջել է։ Իսկ բժիշկները, որոնք անցած մեկ տարում շատ բան էին տեսել, հասկացան, որ հիվանդությունն ինձ մոտ զարգանում է վատագույն սցենարով, և սկսեցին պատրաստվել վճռական մարտի։ Բոլորի դեմքերը կենտրոնացած են, ինչ-որ սարքավորումներ են բերում, ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում, ինչպես ճիշտ շնչել այդ խողովակներով։

Բժիշկ լինելը հեշտ չէ. այս օրերին ինչեր են զոհում նրանք հանուն մեզ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2020
Բժիշկ լինելը հեշտ չէ. այս օրերին ինչեր են զոհում նրանք հանուն մեզ. զրույց բժիշկների հետ

Երկու շաբաթ շարունակ ճոճվում էի երկրի ու երկնքի միջև, անհասկանալի կարգավիճակում և անհասկանալի վիճակում։ Իսկական ստալկեր։ Ցերեկ-գիշեր, ցերեկ-գիշեր, անընդհատ դռռում է սարքը՝ թթվածին է մատակարարում։ Ոչ մի զգացմունք, ոչ մի միտք, գոյություն՝ սպասման ռեժիմում։ Խոսակցությունների ծվեններ․ «Սատուրացիան ընկնում է։ Ավելացրեք թթվածինը։ Թրոմբոէմբոլիայի վտանգ»։ Հետո նոր ձայներ․ «Ծանոթացեք, լավագույն ռեանիմատոլոգներից մեկն է»։ Ենթադրում եմ՝ վիճակս վատ էր, բայց ավելի էր վատացել։ «Լավագույններից մեկի» ձայնը՝ կեղծ ոգևորությամբ․ «Բա էսպիսի՞ հիվանդների են ոտքի կանգնեցրել։ Եթե մինչև առավոտ իրավիճակը չփոխվի, ռեանիմոբիլով կտեղափոխենք իմ բաժանմունք»։ Տեղափոխելու կարիք չեղավ, բեկում տեղի ունեցավ։

«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտնել պայքարի արդյունավետ ձևերը

Ամեն բան անցողիկ է, և այդ ճգնաժամն էլ անցավ։ Ինչ-որ պահի հասկացա, որ իրականություն եմ վերադարձել։ Գլխավերևում դռռում է թթվածնի սարքավորումը, ինչ-որ կաթիլայիններ են միացված։ Հետդժոխային էյֆորիայի վիճակում եմ։ Եվ հետո՝ ամենաիրական իրականությունը։ Կնոջս և աղջիկներիս ձայները, որոնք փորձում են ինձ գդալով կարմիր խավիար կերակրել։

-Կեր, քեզ ուժեղ սնունդ է պետք, հենց հիմա կուլ տուր։ Տղադ Մոսկվայի կեսը ման է եկել, մինչև մեկին գտել է, որ հետը խավիար ուղարկի։

-Մի րոպե,-ասում եմ,-մթերքը իզուր մի վատնեք։ Խավիարը սառնարանը դրեք, մի քանի օրից պետք կգա։

-Որտե՞ղ պետք կգա։

-Հոգեհացիս պետք կգա։ Կդնեք սեղանին, մեկ էլ տեսար՝ ինչ-որ մեկն իմ մասին մի բարի խոսք կասի։

Հիմա, հարգելի ընթերցող, հավանաբար ուզում ես իմանալ, թե ուր եմ տանում խոսքը, եթե այսքան երկար, տաղտկալի, տեղ-տեղ՝ հոգեցունց տեքստով փորձում եմ պատմել, թե ինչ է ինձ հետ տեղի ունենում։

Պատասխանում եմ․ մանրամասն պատմում եմ, որպեսզի դու հասկանաս իրական վտանգը և անմիջապես գնաս պատվաստվելու։ Եվ քեզ հետ տանես բոլոր նրանց, ովքեր քեզ համար թանկ են` ծնողներին, ռիսկի գոտում գտնվող մտերիմներին։ Համոզիր բոլոր կասկածողներին։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2020
Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

Արդարացումները, թե սպասենք, տեսնենք՝ ինչ կողմնակի ազդեցություններ կունենան այդ պատվաստանյութերը՝ դրանք բոլորը փուչ խոսակցություններ են։ Իսկ եթե հիմա այդպիսի հնարավորություն չկա, ապա դիմակ դրեք, սոցիալական հեռավորություն պահեք, լվացեք ձեռքերը։ Մի խոսքով՝ արեք այն ամենը, ինչ խորհուրդ են տալիս բժիշկները։ Թե՛ ձեզ կօգնեք, թե՛ նրանց։ Ես դրա միջով անցել եմ և ոչ մեկին, անգամ թշնամուս, նույնը չեմ ցանկանա։

Երիտասարդ բժշկից դրական նոտայի վրա էինք բաժանվում։ Երբ նա կրկին սկսեց կատակել, հասկացա, որ վտանգը վերջնականապես անցել է։

-Ասում են՝ վատն է այն բժիշկը, որն ինքն իր համար ալկոհոլ է գնում։ Իսկ դուք լավ բժիշկ եք։ Սա ձեզ, երեկոյան խմեք իմ առողջության կենացը, դա ինձ կօգնի ավելի արագ վերականգնվել։

Ի պատասխան բժիշկն իմ առջև փուչիկների տրցակ է լցնում։

-Սա ինչի՞ համար է։

-Նախ` պետք է մարզեք տուժած թոքերը, օրական մի քանի անգամ փչեք սրանք։ Բայց կարող եք ոչ միայն փչել, այլև բաց թողնել և վայելել կյանքը։ Որովհետև ձեր կյանքը շարունակվում է։

«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Լրահոս
0