Գարունն ուշանում է․ Տավուշում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

© Sputnik / David GalstyanЗимние пейзажи Сюника
Зимние пейзажи Сюника - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Բաժանորդագրվեք
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին նաև մերկասառույց է, ուստի խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Молодые люди на пешеходном переходе - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Հայաստանում 12-15 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

«Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին էլ առկա է մերկասառույց, մասնավորապես Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին։

Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում էլ տեղում է ձյուն, իսկ Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։ Մառախլապատ է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Սյունիքում փրկարարները ձյան միջից 115 ավտոմեքենա են դուրս բերել

Ինչ վերաբերում է Լարսին, ապա ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Սա այն դեպքում, երբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала