Նեյտրինո որսացողները․ Բայկալում խորջրյա եզակի հեռադիտակ են գործարկել․ տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացառիկ խորջրյա նեյտրինային Baikal-GVD հեռադիտակը Հյուսիսային կիսագնդում ամենամեծն է և կարող է օգնել Տիեզերքի ուսումնասիրման հարցում։

Խորջրյա նեյտրինային Baikal-GVD հեռադիտակը շահագործման հանձնվեց մեկ օր առաջ։  Բայկալի հատակին տեղադրված շուրջ 1 խկմ ծավալով հեռադիտակը թույլ կտա ռուս գիտնականներին ռեկորդային ճշգրտությամբ գրանցել աստղաֆիզիկական նեյտրինոները և դրանց ժամանման ուղղությունը։

Космонавт Арутюн Кивирян (на первом плане в центре) - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին

Հեռադիտակը ներառված է Նեյտրինային գլոբալ ցանցում (GNN) որպես Հյուսիսային կիսագնդում ցանցի կարևորագույն տարր՝ IceCube-ի, ANTARES-ի և KM3NeT-ի հետ մեկտեղ։  Այն ստեղծել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտը, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, Իրկուտսկի պետական համալսարանը։ Նախագծին մասնակցում են նաև գիտնականներ ու գիտական կազմակերպություններ Չեխիայից, Սլովակիայից, Լեհաստանից և ԳԴՀ-ից։

Հեռադիտակի կառուցումը մեկնարկել է 2015 թվականին։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Լիբանովի խոսքով՝ նախագծում շուրջ 2,5 մլրդ ռուբլի է ներդրվել։ Հեռադիտակը  նախատեսվում է զարգացնել ու համալրել։ 2030 թվականին, եթե աշխարհում նոր խոշոր հեռադիտակներ չստեղծվեն, Baikal-GVD-ը կդառնա Երկիր մոլորակի վրա ամենախոշոր հեռադիտակը։  Հեռադիտակից առաջին տվյալները նախատեսվում է ստանալ արդեն այս տարի։

Նշենք, որ նեյտրինոները չլիցքավորված չեզոք մասնիկներ են ՝ փոքր զանգվածով, դրանց արագությունը մոտ է լույսի արագությանը։  Մի շարք գիտնականների կարծիքով՝ դրանք կարող են առանց էական փոփոխությունների հասնել մինչև Երկիր և արժեքավոր տեղեկություններ փոխանցել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Տիեզերքում միլիարդավոր տարիներ առաջ, այն օբյեկտների մասին, որոնցից դրանք ստեղծվել են։

Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու

Լրահոս
0