ՀՀ նախագահը հանդիպել է Արամ Սարգսյանի հետ. լուսանկարներ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян в рамках совещаний с парламентскими и внепарламентскими партиями, принял председателя Демократической партии Армении Арамом Саркисяном (15 марта 2021). Еревaн
Президент Армен Саркисян в рамках совещаний с парламентскими и внепарламентскими партиями, принял председателя Демократической партии Армении Арамом Саркисяном (15 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա
1/2
Արմեն Սարգսյան
2/2
Արամ Սարգսյան
1/2
Արմեն Սարգսյան
2/2
Արամ Սարգսյան

«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։



Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահական նստավայրում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։

Մարտի 13-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցի հետ:

Լրահոս
0