Գյումրիում ձերբակալվել է տաքսու վարորդի ենթադրյալ մարդասպանը

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիի Մուշ 2 թաղամասում դանակի բազմաթիվ հարվածներից մահացել էր 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Գյումրիում սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է: Ոստիկանության կողմից կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Спецназ ОМОН Россия - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

Կասկածյալը, նախնական տվյալներով, 2007 թվականից հաշվառված է Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա ու պարանոյա ախտորոշմամբ։

Հիշեցնենք, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ-2 թաղամասում։ Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել է տաքսու վարորդ 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։

Նույն վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ որդին՝  28-ամյա Արմեն Տոնոյանը։

Ռուսաստանում ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանը տեղափոխվել է Հայաստան

Լրահոս
0