00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանը Փաշինյանի հետ հուշագիր պետք է որ չստորագրի. Սաղաթելյան

© Sputnik / Andranik GhazaryanЕдиный оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян и представители оппозиционных партий во время шествия с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян и представители оппозиционных партий во время шествия с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվել
Այն, որ 2018թ-ին «Բարգավաճ Հայաստանը» նման հուշագիր արդեն կնքել է Փաշինյանի հետ, Սաղաթելյանի պնդմամբ, չի նշանակում, թե դա կարող է կրկնվել:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ վստահեցնելով, որ Հայրենիքի փրկության շարժմանը միացած քաղաքական ուժերի դիրքորոշումը չի փոխվել՝ Փաշինյանը պետք է հեռանա ու արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առանց նրա մասնակցության: Հակառակ դեպքում դրանք կլինեն ոչ մրցակցային ու ոչ լեգիտիմ:

Вазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Ի՞նչ պետք է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Վազգեն Մանուկյանի տեսակետը

«Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Փաշինյանն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, նա կարող է դրանք շատ հանգիստ կազմակերպել, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն այդտեղ ոչ մի անելիք չունեն: Եթե ինքը  ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Կարծում եմ, որ Ծառուկյանը հուշագիր Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի»,- ասաց Սաղաթելյանը:

Այն, որ 2018թ-ին «Բարգավաճ Հայաստանը» նման հուշագիր արդեն կնքել է Փաշինյանի հետ, Սաղաթելյանի պնդմամբ, չի նշանակում, թե դա կարող է կրկնվել: Այն ժամանակ, ըստ նրա Փաշինյանը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չուներ, այսօր ունի: Հետևաբար, հուշագրի կնքումն այսօր, ըստ Սաղաթելյանի, տրամաբանություն չունի:

«Եթե Փաշինյանն ուզում է հուշագիր կնքել, թող գնա կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետև ինքը նրանց չի վստահում։ Հակառակ դեպքում, ինչու պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու: Անկախ նրանից՝ ընդդիմությունը կառաջադրի, թե չի առաջադրի, միևնույն է, քաղաքական մեծամասնությունն իրենն է»,- ասաց նա:

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

Հիշեցնենք՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին։ «Բարգավաճ Հայաստանը» չէր ընդունել վարչապետի հրավերը: Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ դեռ վերջնական որոշում չունի՝ Փաշինյանի հետ ընտրությունների անցկացման հուշագիր կստորագրի, թե ոչ։ Այսօր Մարուքյանը հայտարարել է, որ հուշագիր չեն ստորագրելու:

Լրահոս
0