Ողբերգական վթար Լոռիում. 23–ամյա վարորդը մահացել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи на месте вызова
Карета скорой помощи на месте вызова - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարը տեղի է ունեցել Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Երեկ` մարտի 14-ի երեկոյան, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա զոհ և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Больница - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են

ՃՏՊ–ն տեղի է ունեցել ժամը 21:50-ի սահմաններում. Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով` մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

Լրահոս
0