Միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյանի գրառումը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн
Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ՀՀ երկրորդ նախագահը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով վերջին 3-4 ամիսների իր հանդիպումներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Նախորդ 3-4 ամիսները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Քոչարյանը նման գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին»,–նշված է գրառման մեջ։

Քոչարյանը հավելել է, որ իրենց հայրենիքը սիրող մարդիկ ամրապնդել են վստահությունն առ այն, որ միասին կարող են բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Քոչարյանը նշել էր, որ ինքը չի ընկալվում որպես կուսակցական առաջնորդ, հավանաբար չի ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չի բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն իր հետ հավանական ընտրությունների ժամանակ։

Ի դեպ, այսօր` ժամը 13։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։

Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է ժամանակավորապես ապաստանել արտերկրում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն