00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեն խփում, որ չդատվեն». Շիրակում շատացել են թափառող շների հարձակման դեպքերը

© Sputnik / Aram NersesyanСельский пес на цепи в Шурнухе, Сюник
Сельский пес на цепи в Шурнухе, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի շատ համայնքներում ավելացել են թափառող շների հարձակումները: Համայնքները բյուջե չունեն շների ապաստարանների համար, իսկ ստերջացումը խնդիրը չի լուծում:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Օրերս Շիրակի մարզի Ազատան համայնքում շունը հարձակվել էր 13 տարեկան տղայի վրա: Հարձակման հետևանքով տղան ոտքերի և աջ թևի շրջանում ստացել է բազմաթիվ պատռած ու ծակած վերքեր, վնասվել է աչքը: Տղային օգնության հասած դպրոցի պահակը ևս շան կծոցներից վնասվածքներ է ստացել: Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում:

Դեպքից հետո Ազատանի աշակերտների ծնողները ստորագրություններով բողոք- նամակ են ուղարկել ՀՀ կառավարություն  և Ազգային  ժողով։ Առանձին դիմում-նամակով պատասխանատու կառույցներին դիմել է նաև Ազատանի գյուղապետը, սակայն ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց համայնքի ղեկավարը` Վարդան Իկիլիկյանը` ոչ մի արդյունք:

Աղաբեկյան. Մարդկանց վրա թափառող շների հարձակումների դեպքերը չեն ավելացել - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Ինչո՞ւ են շներն ակտիվացել Երևանում. Աղաբեկյանը` բուսակեր չդարձած կենդանիների մասին

«Բոլորը նույն նամակը կրկին համայնքի ղեկավարին են հետ ուղարկում, գիտեն՝ համայնքի ղեկավարը կախարդական փայտիկ ունի: Հիմա շներն ավելի պաշտպանված են, քան մարդիկ»,- ասում է Ազատան  համայնքի ղեկավարը՝ ստերջացումը հարցի լուծում չհամարելով:

Նա նշում է, որ ստերջացումից հետո պետք է բոլորին հավաքել, տեղափոխել ապաստարան, ինչի հնարավորությունը ոչ մի համայնք չունի։ «Եթե չկա ապաստարան, ապա ինչ վնասազերծման մասին է խոսքը: Իմացեք՝ ստեջացված էգ շունը գայլից վտանգավոր է»,-ասում Վարդան Իկիլիկյանը:

2019 թվականին ընդունված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքից հետո արգելվեց կրակոցով թափառող շների վնասազերծումը: Համայնքներին առաջարկվում է կա՛մ  կենդանիների ապաստարանի ստեղծման, կա՛մ ստերջացման եղանակը, սակայն, ոչ բոլոր համայնքներն են ի  վիճակի իրենց՝ առանց այն էլ սուղ միջոցները դրան ուղղել:

Շների հարձակման ահազանգերն ավելացել են ոչ միայն գյուղական համայնքներում, այլ նաև Գյումրիում: Մեզ հետ զրույցում բուժհաստատություններից փաստեցին՝ հատկապես գարնան գալուն պես դեպքերի թիվն ավելացել է: Դրանց մասին  վկայում են նաև քաղաքացիները:

Երևանում շների խումբը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ

«Հիմա առավոտ ժամը 9-ն է: Արդեն 2 հոգու վրա հարձակվել են: Ասում ենք՝ եկեք տարեք, չեն տանում, ասում են տանեք, ինչ անենք՝ խփենք կդատվենք,  չենք էլ խփում` իրանք են մարդկանց վրա հարձակվում։ Երեկ փոստատարի վրա հարձակվեցին՝ պայուսակը պատռեցին, լավ է` իրեն բան չեղավ: Ամեն օր նույն բանը»,-պատմում են կենտրոնական հրապարակի մաքրությամբ զբաղվող կանայք:

Դեռ անցած տարվանից Գյումրի համայնքի տարածքում իրականացվում է թափառող շների վնասազերծում՝ ստերջացման տարբերակով. շներին բռնում են  ստեջացնում ու կրկին բաց թողնում:

Директор Центра нейтрализации бездомных животных Грачья Агабекян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
ՌԱԴԻՈ
«Երևանում շունը հղի կնոջ էր կծել, խնդրեցինք չընդհատել հղիությունը». Աղաբեկյան

«Գործառույթն իրականացնում է «My Vet» անասնաբուժական կլինիկան: Սա կարգավորվում է օրենքով, ու այս պահին միայն այս եղանակով է իրականացվում վնասազերծումը Գյումրի քաղաքում»,-ասում է Գյումրու համայնքապետի մամուլի  խոսնակ Սոնա Առաքելյանը` տեղեկացնելով, որ համայնքի կողմից հատկացվել է նաև տարածք, որը կտրամադրվի այն   շահագրգիռ անձանց, ովքեր ցանկություն կհայտնեն  ապաստարան կառուցել շների համար:

Համայնքն իր ուժերով չի կարող այս գործընթացով զբաղվել ու ապաստարաններ պահել: Պատասխանատուն էլ գիտի՝  ստերջացումը միայն պայքար է բազմացման դեմ: «Մենք դիմումներ ու դժգոհություններ ստանում ենք, բայց այս պարագայում քաղաքապետարանն այլ գործընթաց իրականացնելու իրավունք չունի»,-նշում է պատասխանատուն: 

Թափառող շների հարձակմանը ենթարկված քաղաքացիները կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքն ընդունողներին առաջարկում են անձամբ զբաղվել թափառող շների հավաքագրման գործով, իսկ ցանկացած օրենք ընդունելուց առաջ  հիմքեր պատրաստել օրենքը կյանքի կոչելու  համար:

Լրահոս
0