«Ձեռնտու չէր հրապարակելը». Գևորգ Կոստանյանը` իր դեմ գործով Ինտերպոլի փաստաթղթերի մասին

© Sputnik / Asatur YesayantsГеворг Костанян
Геворг Костанян - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Նախկին գլխավոր դատախազը կարծում է, որ ցանկացած նորմալ իրավաբան պարտավոր է կարճել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ իր դեմ հարուցված քրգործը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik, Կարինե Հարությունյան. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր վերաբերյալ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած Ինտերպոլի փաստաթղթերի գոյության մասին այսօր է իմացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը անդրադարձավ Թովմասյանի` այսօր բացահայտած երկու փաստաթղթերին։

Նշենք, որ Թագուհի Թովմասյանը այսօր 2 փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որոնց Ինտերպոլը մերժել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ` «Մարտի 1»-ի գործով նրան առաջադրված մեղադրանքը քաղաքական համարելով։ Ինտերպոլն այդ մասին դեռ 2020-ի ապրիլի 10-ին է գրություն ուղարկել ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Բացի այդ, Ինտերպոլն այլ երկրներում եղած իր ստորաբաժանումներին գրություն էր ուղարկել` ասելով, որ բազայից հեռացնեն Կոստանյանի վերաբերյալ նյութերը, այսինքն` նա ազատ տեղաշարժի իրավունք ունի։

Депутат Геворг Костанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ՀՀ-ից 500 անձ հետախուզվում է Ինտերպոլով. Ֆիդանյանը չմտաբերեց Կոստանյանի մասին մերժումը

«Ես միայն տեղյակ էի ՌԴ իրավապահ մարմինների դիրքորոշմանը, ըստ որի մերժել էին իմ հանդեպ հետախուզում հայտարարելը` այն ապօրինի համարելով։ Սակայն այն, որ Ինտերպոլը նույնպես գնահատել է, որ իմ դեմ իրականացվող հետապնդումն ապօրինի է և քաղաքական, իրականում տեղեկություն չունեի։ Ինձ համար Թագուհի Թովմասյանի հայտարարությունը հաճելի անակնկալ էր»,–ասաց Կոստանյանը։

Հարցին, թե արդյո՞ք նրա պաշտպանը դեպքի առնչությամբ քայլեր կիրականացնի` Կոստանյանը պատասխանեց, որ այս փաստաթղթերի առկայությունն ինքնին բավարար է պնդելու, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որևէ հիմք չկա։ Նա նկատեց` եթե միջազգային իրավական մարմինը պնդում է, որ իր դեմ հարուցված գործն անհիմն է և բնույթով քաղաքական, ապա ցանկացած նորմալ իրավաբան պարտավոր է կարճել գործը, քանի որ այն որևէ ապագա չունի։

Կոստանյանն ասում է, որ հայաստանյան իրավապահ մարմիններին ուղղակի ձեռնտու չէր Ինտերպոլի այդ փաստաթղթերի գոյության մասին հայտարարելը, քանի որ դրանք կվկայեին` քրգործով տարածված «երկարուձիգ հաղորդագրությունները» կեղծ էին։ Նախկին գլխավոր դատախազը վստահ է` Ինտերպոլի փաստաթղթերը հայաստանյան իրավապահ մարմիններն ունեցել են, ուղղակի գաղտնի են պահել։

Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին

«Փաստորեն, բոլոր երկրները հրաժարվել են իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքով հետախուզում հայտարարել, բացի ՀՀ–ից։ Անկախ այս փաստից, ես դեռ առաջին իսկ օրվանից ասել եմ` իմ հանդեպ հետախուզումը վերացրեք, գամ Հայաստան, հրապարակային քննարկենք «Մարտի 1»-ի գործը, և եթե 1 ապացույց կներկայացնեն ինձ, կընդունեմ մեղքս։ Սակայն իմ բոլոր առաջարկությունները իշխանությունները մերժեցին, ուստի այս ամենից ելնելով ինքներդ արեք հետևություններ, թե ո՞րն էր իմ  առաջարկությունները մերժելու նպատակը»,–ասաց Կոստանյանը` հավելելով, որ իր առաջարկը դեռ ուժի մեջ է։

Геворг Костанян - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
ՌԱԴԻՈ
Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան

Կոստանյանը վստահեցնում է` երբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխեն, այդ իսկ պահին էլ կվերադառնա Հայաստան։

Նախկին գլխավոր դատախազը նշում է` ցանկացած իրավաբան կարող է փաստել, որ նման իրավական փաստաթուղթը հիմք է, որպեսզի իր դեմ հարուցված քրգործն ընդհանրապես կարճվի։ Այն հիմքերն ու ապացույցները, որոնք Հայաստանի դատախազությունն ու ՀՔԾ–ն ունեն և որոնցով մեղադրում են իրեն, դրանք Ինտերպոլն անհիմն և քաղաքական բնույթի է համարել։ Նա հավելեց` չի կարծում հայաստանյան իրավապահ մարմինները նման քայլի կգնան, քանի որ Հայաստանում իրականացվող քրեական արդարադատությունը որևէ առնչություն չունի միջազգային քրեական արդարադատության և քրեական իրավունքի հետ։

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն